Բուսակերների և վեգանների համար նախատեսված մթերքները միշտ չէ, որ օգտակար են, ինչպես կարող է թվալ:
Եթե բուսակերը սնվում է մրգերով, բանջարեղենով և ընկույզներով, նա իհարկե, կարող է հանգիստ լինել իր օրաբաժնի համար, բայց եթե խանութից վեգանների համար պատրաստի մթերքներ է գնում, ապա նա պետք է ուշադիր լինի:
Վեգանի աղանդեր
Վեգանների համար աղանդերը կարող է ավելի վտանգավոր լինել առողջության համար, քան սովորական աղանդերը՝ պատրաստված ձվերից և կարագից: Բանն այն է, որ բուսակերների քաղցրավենիքների մեջ օսլա, խեժ և պեկտիններ են ավելացնում, ուստի արդյունքում դրանք ավելի շատ ածխաջրեր են պարունակում և կալորիաներ, քան սովորական քաղցրավենիքները:
Մյուսլի բատոններ
Մյուսլի բատոններում պարունակվում է շաքար, ռաֆինացված յուղ, արհեստական ներկանյութեր և կոնսերվանտներ՝ այս բոլոր բաղադիչները կպցնում են իրար մյուսլիի բատոնները և երկարացնում են նրանց պահպանման ժամկետը:
Ուշադիր կարդացեք բատոնի բաղադրիչների ցանկը այն գնումների զամբյուղ դնելուց առաջ:
Կոկոսի յոգուրտ
Կոկոսի յոգուրտն իրականում սովորական կաթնային յոգուրտից ավելի օգտակար և առողջարար չէ:
Կոկոսի յոգուրտի մեկ չափաբաժնում կան բազմաթիվ վերամշակված բուսական ճարպեր, որոնք ավելի վտանգավոր են առողջության համար, քան կենդանական ճարպերը և ընադմենը 1 գրամ սպիտակուց:
Սուպերմարկետներում վաճառվող կոկոսի յոգուրտների մեծ մասը նույնպես մեծ քանակությամբ շաքար է պարունակում:
Բուսակերական չիփսեր
Հավանաբար ձեզ թվում է, որ եթե անվանման մեջ կան բուսակերական կամ բանջարեղենային բառերը, ապա այդ չիփսերը օգտակար են առողջության համար: Իրականում դրանց 90 տոկոսը կազմված է կարտոֆիլից և եգիպտացորենբի ալյուրից: Բացի այդ դրանց ավելացնում են ռաֆինացված յուղ, շաքար, աղ և օսլա: