Ամուսնացած լինելը` «խարան». սկանդալ «Միսս Ուկրաինա 2018» տիտղոսի շուրջ. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ամուսնացած լինելը` «խարան». սկանդալ «Միսս Ուկրաինա 2018» տիտղոսի շուրջ. armeniasputnik.am

Ամուսնությունը և երեխայի առկայությունն իսկական դատավճիռ են դարձել «Միսս Ուկրաինա 2018»-ի համար, նրան իսկույն որակազրկել են։

«Միսս Ուկրաինա 2018» տիտղոսից զրկված Վերոնիկա Դիդուսենկոն գեղեցկության մրցույթի պահանջներն ամուսնացած աղջիկների իրավունքների ոտնահարում է համարում։ Այդ մասին հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները` հղում անելով «1+1» հեռուստաալիքին։

 

View this post on Instagram

 

A post shared by Veronika Didusenko (@veronika_didusenko) on Aug 23, 2018 at 2:11pm PDT

Բանն այն է, որ Դիդուսենկոն զրկվել է «Միսս Ուկրաինա» տիտղոսից այն բանից հետո, երբ կազմակերպիչներն իմացել են, որ նա խախտել է մրցույթի մի շարք կանոններ` թաքցնելով իր ընտանեկան դրությունը։ Դիդուսենկոն ամուսնացած է եղել և երեխա ունի, ինչը չի համապատասխանում մրցույթի պահանջներին։

Վերոնիկան չի պատրաստվում ինքնակամ հրաժարվել «Միսս Ուկրաինա» տիտղոսից և ուզում է մասնակցել «Միսս աշխարհ» մրցույթին, որը տեղի կունենա 2018թ-ի դեկտեմբերին Չինաստանում։

Նոր «Միսս Ուկրաինա 2018»-ի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 30-ին։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am