Ղազախստանի Ակմոլինի մարզի Մակինսկ քաղաքում թռչնաֆաբրիկայի աշխատողները պատրաստել են ավելի քան 223 մետր երկարությամբ խորոված՝ դրանով իսկ սահմանելով համաշխարհային նոր ռեկորդ:
Այդ մասին հայտնել Է «Aitas KZ» մամուլի ծառայությունը: 420 կիլոգրամ թռչնամիսը խորովել են «Մակինսկի թռչնաֆաբրիկայի» 220 աշխատողներ: Ենթադրվում Է, որ խորովածը կկարողանա համտեսել ավելի քան 3 հազար մարդ:
Ռեկորդը հաստատելու համար Մակինսկ Է ժամանել «Գիննեսի ռեկորդների գրքի» ներկայացուցիչը: Ռեկորդը հաստատվել Է ու գրանցվել, խորովածի երկարությունը կազմել Է 223 մետր 65 սանտիմետր:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, նախորդ ռեկորդը սահմանվել Էր 2007 թվականին Սինգապուրում, այն ժամանակ խորովածի երկարությունը կազմել Էր 140 մետր: