Գիտնականները հաշվել են, թե օրական քանի ձու է պետք ուտել կաթվածի զարգացման վտանգը նվազեցնելու համար
Advertisement 1000 x 90

Գիտնականները հաշվել են, թե օրական քանի ձու է պետք ուտել կաթվածի զարգացման վտանգը նվազեցնելու համար

Սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար կարևոր է ոչ միայն հետևել սննդին….
Գիտնականները հաշվել են, թե օրական քանի ձու է պետք ուտել կաթվածի զարգացման վտանգը նվազեցնելու համար: Համապատասխան նախագծի վրա աշախատել են Միչիգան նահանգի EpidStat ինստիտուտի ամերիկացի մասնագետները և Յուտա նահանգի DLW Consulting Services հետազոտական ընկերության աշխատակիցները:

Focus ամսագիրը հաղորդում է, որ վերլուծելով 7 հետազոտությունները, գիտնականները եկել են այն եզրակացության, որ ձվերը ոչ միայն չեն բարձրացնում սրտի իշեմիկ հիվանդության և կաթվածի զարգացման վտանգը, այլ ընդհակառակը՝ օրական մեկ ձվի օգտագործումը կարող է նվազեցնել կաթվածի զարգացման վտանգը:

Ելնելով նրանից, որ ավելի վաղ ԱՄՆ-ում հրապարակվել են այլ հետազոտություններ այն մասին, որ հավի ձվերը բարձրացնում են խոլեստերինի մակարդակը, Focus-ը մեկնաբանությունների համար դիմել է սրտաբաններին:

Այսպես, Սրտի գերմանական հիմնադրամի վարչության անդամ Գելմուտ Գոլկեն նշել է, որ կարևոր դեր են խաղում այն մթերքները, որոնց հետ ձվերն օգտագործում են: Օրինակ՝ բեկոնի հետ ձվերն ուտելը կարող է բացասական ազդեցություն ունենալ անոթների վրա:

Սակայն նրանք, ովքեր հիմնականում հետևում են միջերկրյածովյա սննդակարգին, կարող են չվախենալ խոլեստերինի բարձրացումից:

Ընդ որում նրա խոսքով, սնունդը միայն մասնակի է ազդում խոելեստերինի մակարդակի վրա, քանի որ այս դեպքում հիմնական դերը խաղում են գեները:

Ամսագրի զրուցակից փորձագետները համակարծիք են եղել, որ սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար կարևոր է ոչ միայն հետևել սննդին, այլև առողջ կենսակերպ վարել, այսինքն հրաժարվել ծխելուց և ֆիզիկական վարժություններ անել:

med.news.am