Շաքարը երեխաներին խուլիգանների է վերափոխում
Advertisement 1000 x 90

Շաքարը երեխաներին խուլիգանների է վերափոխում

Մեծ քանակությամբ շաքարի գործածումը կարող է երեխաներին և դեռահասներին իսկական խուլիգանների վերափոխել: Քաղցրակերները և քաղցր գազավորված ըմպելիքների սիրահարները ավելի ագրեսիվ են դառնում, հաճախ են խմում և ծխում, հայտնում է The Daily Mail-ը:

Գիտնականները հետազոտության շրջանակում վերլուծել են եվրոպական 25 երկրներում և Կանադայում բնակվող 11, 13 և 15 տարեկան 137 284 երեխաների սննդակարգը և վարքագիծը: Պարզվել է, որ շաքարի բարձր պարունակությամբ սննդակարգով սնվող երեխաներն ավելի հաճախ են մասնակցում ծեծկռտուքներին և հաճախ են հարբում: Ըստ որում՝ կոֆեինի պարունակության հետևանքով էներգետիկները երեխաների վարքագծի վրա ավելի ուժեղ են ազդում, քան քաղցրեղենը:

Այսպես՝ Բրիտանիայում շատ կոնֆետ, շոկոլադ և էներգետիկներ գործածող երեխաները մյուսներից 89 տոկոսով ավելի հաճախ են ծխել և 72 տոկոսով ավելի հաճախ են հարբել: Դրանից բացի, նրանք 2,13 անգամ ավելի հաճախ են ներքաշվել ծեծկռտուքների մեջ և 69 տոկոսով ավելի հաճախ են այլ երեխաների վիրավորել: Շվեդիայում քաղցրակերների շրջանում հակվածությունը բռնությանը, ծխելուն և խմելուն 2 անգամ մեծ է:

Գիտնականների կարծիքով՝ 11 տարեկանից մեծ երեխաները օրական 30 գրամից ավելի շաքար չպետք է օգտագործեն: Մինչդեռ Coca Cola-ի բանկայի և Mars-ի մեկ բատոնի մեջ պարունակվում է համապատասխանաբար՝ 35 և 33 գրամ:

4-6 տարեկան երեխաների շաքարի գործածման օրական առավելագույն քանակությունը կազմում է 19 գրամ:

med.news.am