«Շատ երկար եմ սպասել երեխայիս ծննդին». Արամ Չախոյանը՝ 45 տարեկանում հայր դառնալու և կնոջ հետ ավելի ամուր հարաբերությունների մասին. tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Շատ երկար եմ սպասել երեխայիս ծննդին». Արամ Չախոյանը՝ 45 տարեկանում հայր դառնալու և կնոջ հետ ավելի ամուր հարաբերությունների մասին. tert.am

Հաղորդավար Արամ Չախոյանի ընտանիքում այս տարվա օգոստոսը երկար սպասված էր. նա 45 տարեկանում հայր է դարձել։ Արամն այսօր հրապարակել է դստեր առաջին լուսանկարը, իսկ Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է նոր կարգավիճակի, իր զգացողությունների ու երջանկության մասին:

Հաղորդավարն ընդգծեց, որ հայրիկի կարգավիճակում հայտնվելուն շատ երկար է սպասել:Միլա անվան ընտրությունը եղել է Արամի կնոջ` Աննայի առաջարկը, հայրիկն էլ չի առարկել:

«Ֆանտաստիկ զգացողություններ են: Ես շատ երկար եմ սպասել երեխայի ծննդին: Սա ինձ համար շատ մեծ նվեր էր: Ինձ համար գերագույն բավականություն է, որ ինքը կա իմ կյանքում: Այս կյանքում նա իմ ամենամեծ սերն է։  Շատ ոգեշնչող է: Սերը երեխայի հանդեպ դժվար է նկարագրել բառերով, բայց հասկացել եմ, որ նա իմ սերն է մինչև իմ վերջին շունչը»,-ասաց Արամը:

Հաղորդավարի խոսքով, վաղուց էր պատրաստ նոր կարգավիճակում հայտնվելուն. «Երբ 45 տարեկանում աղջիկ ես ունենում, պատասխանատվության մասին խոսելն ավելորդ է:  Ես հոգեպես էլ էի պատրաստ այդ կոչմանը: Հիմա աղջիկս ինձ օգնում է, որ ես ավելի մոտվիացված լինեմ կյանքում»:

Արամը նկատեց, որ դուստրը թե՛ մաշկի գույնով, թե՛ դիմագծերով ավելի շատ իրեն է նման. «Իհարկե, կնոջիցս էլ որոշ բաներ իրեն անցել են, բայց վիճակագրական տվյալներ ասեմ՝ 10-ից 8-ն ասում է, որ առաջին հայացքից Միլան ինձ է նման: Ես էլ եմ հակված այդպես համարել»,-ասաց նա:

Հաղորդավարը փաստեց, որ երեխայի ծնունդը դրական է ազդել նաև իր ու կնոջ հարաբերությունների վրա՝ ամրապնդելով փոխադարձ հարգանքն ու սերը. «Երեխայի ծնունդը ամրապնդել է մեր սերը: Հիմա երկուսս էլ զգում ենք երեխային մեծացնելու պատասխանատվությունը»:

Միլան դեռ 48 օրական է: Ծնողները որոշել են մոտ ժամանակներս մկրտել փոքրիկին: Արամը նշեց, որ չնայած աշխատանքային զբաղվածությանը՝ կյանքի այս փուլում աշխատում է  ժամանակի մեծ մասն հատկացնել դստեր հետ շփմանը: «Հասցնում եմ մաքսիմալ ժամանակ տրամադրել երեխայիս: Աշխատավայրում էլ գործընկերներս շատ ներողամիտ են վերաբերվում այդ հանգամանքին»,-եզրափակեց նա:

life.tert.am