«Կարգին» Հայկոյի նոր սիթքոմի հետաքրքիր դրվագներն ու առաջին կադրերը նկարահանման հրապարակից. blognews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Կարգին» Հայկոյի նոր սիթքոմի հետաքրքիր դրվագներն ու առաջին կադրերը նկարահանման հրապարակից. blognews.am

«Կարգին» Հայկոյի երազանքների սիթքոմի՝ «Ազիզյանների» մասին BlogNews-ն արդեն պատմել է իր ընթերցողներին։ Այս անգամ ներկա ենք եղել սիթքոմի նկարահանումներին և մեր ընթերցողներին ենք ներկայացնում դերասանների պատմություններն ու առաջին կադրերը նկարահանման հրապարակից։ Նախագիծը կմեկնարկի հոկտեմբերի 31-ին՝ «Ucom»-ի ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով։

3 տարվա դադարից հետո Հայկ Մարությանն ու իր թիմն ի վերջո ստացան այն առաջարկը, որն ուզում էին։ Հայկից հետաքրքրվեցինք՝ ցանկալի ներդրումներով ստեղծված «Ազիզյանները» սիթքոմն ի՞նչ առավելություններ է ունենալու։ «Մենք ունենք նշաձող, որից ցածր երբեք ինչ-որ նախագիծ չենք անի։ Դրանք մինիմում պահանջներն են, որոնք «Արմենիա TV»-ն բավարարել է»,- ասաց Հայկն ու հավելեց, որ սիթքոմի նկարահանումները երկար ժամանակ ձգձգվում էին տաղավարի պատրաստման պատճառով։ «Շատ գոհ ենք տաղավարից։ Բավականին մեծ ներդրում է արվել, և շատ լավ տաղավար է ստացվել՝ այնպիսին, ինչպիսին ուզում էինք։ Շատ գոհ ենք նաև քասթինգից։ Բոլոր հիմնական դերասաններն արդարացրել են իրենց։ Ստացել ենք այն կերպարները, որոնք ուզում էինք»,- նշեց նա։

img_2897_copie_copie

img_2735_copie_copie

img_2737_copie_copie

img_2752_copie_copie

img_2759_copie_copie

img_2795_copie_copie

img_2797_copie_copie

img_2819_copie_copie

img_2822_copie_copie

img_2824_copie_copie

img_2867_copie_copie

img_2872_copie_copie

img_2860_copie_copie

img_2909_copie_copie

img_2917_copie_copie

Ամբողջությամբ՝ blognews.am