Audi ավտոկոնցեռնը 800 միլիոն եվրո կվճարի դիզելային ավտոմեքենաներում վնասակար նյութերի արտանետումների հետ կապված մեքենայությունների պատճառով: Հոկտեմբերի 16-ին այս մասին հայտնել է Volkswagen խումբը, որի կազմի մեջ է մտնում ընկերությունը:
Volkswagen-ում պարզաբանել են, որ տուգանքի վերաբերյալ վճիռը կայացրել է Մյունխենի դատախազությունը: «Audi AG-ն համաձայնել է տուգանքի մասին որոշմանը»,- ընդգծել են ավտոկոնցեռնում:
Volkswagen-ում սպասում են, որ դրա վճարումն «անմիջականորեն կազդի» կոնցեռնի «ֆինանսական ցուցանիշների վրա» և կդառնա «լրացուցիչ բացասական գործոն», որը կազդի 2018 ֆինանսական տարվա տվյալների վրա: Հունիսին Գերմանիայի իրավապահ մարմինները մեքենայությունների հետաքննության շրջանակներում ձերբակալել են Audi-ի այժմ արդեն նախկին ղեկավար Ռուպերտ Շտադլերին: