Բավարական կոնցերնը պաշտոնապես ներկայացրել է առաջատար X7 մոդելը, որը կոչված է ամբողջացնել BMW մակնիշի քրոսովերների շարքը: Այս հսկա ամենագնացը, որը ստացել է G07 գործարանային ներքին ծածկագիրը, կմրցակցի Mercedes-Benz GLS և Range Rover մոդելների հետ: Սա BMW-ի առաջին մոդելն է զարգացող SAV սեգմենտում:
Նոր BMW X7-ի թափքը 229 մմ ավելի երկար է առանց այդ էլ խոշոր համարվող BMW X5-ից, իսկ անվային բազան ավելի մեծ է 130 միլիմետրով: Ավտոմեքենայի ընդհանուր երկարությունը կազմում է 5151 մմ, ինչն ավելին է, քան Mercedes-Benz GLS և Cadillac Escalade մոդելների ցուցանիշը և ընդամենը 49 մմ է զիջում երկար անվային բազայով Range Rover LWB-ին:
Թե BMW X5, թե BMW X7 քրոսովերների հիմքում ընկած է CLAR հենահարթակը՝ առջևի երկլծակ կախոցով: Սակայն նախագծի ղեկավար Յորգ Վունդերը նշում է, որ BMW X7-ը կրտսեր մոդելի երկար տրաբերակը չէ: Այն իր հարմարավետության մակարդակով նման է յոթերորդ սերիայի ներկայացուցչական սեդանին:
Ամբողջությամբ՝ autoplus.am