Tesla ընկերությունն սկսել Է ընդունել շարքի կրտսեր Էլեկտրամոբիլի ավելի Էժան վերափոխակի՝ Model 3-ի պատվերներ: Կանաչ ավտոմեքենայի արժեքը կկազմի 45 հազար դոլար, այն կկարողանա առանց լրալիցքավորման անցնել մինչեւ 260 մղոն (մոտավորապես 420 կիլոմետր): Այդ մասին հոկտեմբերի 18-ին Twitter-ի իր Էջում հայտնել Է ընկերության ղեկավար Իլոն Մասքը:
«Մենք ներկայացրել ենք ավելի Էժան, միջին հեռավորության (ուղեւորության) Tesla Model 3-ը,-գրել Է նա:-Նոր վերափոխակի արժեքը բոլոր զեղչերից հետո (Կալիֆոռնիայում) կկազմի 35 հազար դոլար»:
Tesla-ի ղեկավարի խոսքով՝ այս Էլեկտրամոբիլի «իրական արժեքը» գտնվում Է 31 հազար դոլարի սահմաններում, քանի որ դրա սեփականատիրոջը հարկ չի լինի քսակը բանալ վառելելիք գնելու համար: Նոր վերափոխակի գինը 4 հազար դոլարով պակաս Է, քան նոր սեդանի մեկնարկային գինն անցյալ տարի: Ընդ որում՝ Tesla-ն Model 3 տարբերակը՝ ավելի տարողունակ մարտկոցով (կարող Է առանց լրալիցքավորման անցնել մոտավորապես 500 կիլոմետր) եւ ավելի լավ դինամիկական բնութագրերով, առաջարկում Է 54 հազար դոլարով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: