Ռեմբրանդտի «Գիշերային դետք» կտավը կվերականգնեն «ուղիղ եթերում»
Advertisement 1000 x 90

Ռեմբրանդտի «Գիշերային դետք» կտավը կվերականգնեն «ուղիղ եթերում»

Հոլանդացի գեղանկարիչ Ռեմբրանդտի վան Ռեյնի «Գիշերային դետք» կտավը (1642), որը պահվում է Ամստերդամի Ռեյկսմյուզեում թանգարանում, կվերականգնվի «ուղիղ եթերում»՝ ողջ աշխարհի արվեստի սիրահարների աչքի առաջ:

Այս մասին հայտնում է Euromag-ը՝ նշելով, որ կտավի վերականգնման ընթացքին կարելի է հետևել նաև համացանցում: Ռեյկսմյուզեումի գլխավոր տնօրեն Տակո Դիբիթսը հայտարարել է, որ նախագիծը երկարատև և բարդ է լինելու, որը միլիոնավոր եվրոների ծախս կպահանջի:

Վերջին անգամ «Գիշերային դետք» կտավը վերականգնվել է 1975-ին՝ վանդալի կողմից դանակով հարձակումից հետո:

«Գիշերային դետքը» վերականգնման ժամանակահատվածում տեղադրված կլինի գերթափանցիկ ապակուց պատրաստված խցիկում: 70 օրվա ընթացքում հետազոտողները սկանավորելու են նկարը՝ կիրառելով ուսումնասիրության տարբեր եղանակներ և համակարգչային վերլուծություն:

Դրանից հետո կընտրվի վերականգնման ծրագիրը, որը կյանքի կկոչեն թանգարանի և տեխնոլոգիական համալսարանի աշխատակիցները, ինչպես նաև այլ երկրների մասնագետներ:

Վերականգնման գործընթացը նախատեսվում է սկսել 2019-ի հուլիսին:

tert.am