Տղամարդը միշտ 2 դոլար կվճարի մեկդոլարանոց ապրանքի համար, եթե այն նրան շատ պետք է:
Կինը միշտ կվճարի 1 դոլար՝ երկու դոլար արժողությամբ ապրանքի համար, անգամ, եթե այն նրան բոլորովին պետք չէ:
Կինը մտահոգվում է ապագայի մասին, քանի դեռ չի ամուսնացել:
Տղամարդը չի մտածում ապագայի մասին, քանի դեռ չի ամուսնացել:
Հաջողակ տղամարդը նա է, ով վաստակում է այնքան, որքան իր կինը չի կարող ծախսել:
Հաջողակ կինը նա է, ով կարողացել է գտնել այդպիսի տղամարդ:
Տղամարդու հետ ամուսնության մեջ երջանիկ լինելու համար պետք է նրան շատ հասկանալ ու մի քիչ սիրել:
Կնոջ հետ ամուսնության մեջ երջանիկ լինելու համար պետք է նրան շատ սիրել ու անգամ չփորձել հասկանալ:
Յուրաքանչյուր ամուսնացած տղամարդ կարող է մոռանալ իր բոլոր սխալները: Իր փոխարեն՝ դրանք կհիշի իր կինը:
Կինն ամուսնանում է՝ հույս ունենալով, որ ամուսինը ժամանակի ընթացքում կփոխվի:
Նա սխալվում է:
Տղամարդը ամուսնանում է՝ հույս ունենալով, որ կինը երբեք չի փոխվի:
Նա էլ է սխալվում:
Ցանկացած վեճի մեջ վերջին խոսքը միշտ կանանցն է:
Այն ամենը, ինչ տղամարդը կասի դրանից հետո, արդեն նոր վեճ է:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը