Հնդկաձավարով պատրաստված դիետիկ թխվածքաբլիթներ՝ առանց ալյուրի և շաքարի
Advertisement 1000 x 90

Հնդկաձավարով պատրաստված դիետիկ թխվածքաբլիթներ՝ առանց ալյուրի և շաքարի

Բաղադրիչներ

  1. Հնդկաձավար – 100 գ
  2. Խնձոր – 2 հատ
  3. Վարսակի փաթիլներ – 10 գ
  4. Բուսայուղ – 2 ճ/գ
  5. Մեղր – 1 թ/գ
  6. Փխրեցուցիչ – 0.5 թ/գ
  7. Մածուն – 100 մլ
  8. Աղացած հիլ – 1 պտղունց
  9. Քունջութ – 1 ճ/գ

Պատրաստման եղանակը

  1. Հնդկաձավարն աղալ սրճաղացով և անցկացնել մաղով: Ավելացնել միջին քերիչով քերած խնձորը:
  2. Խառնել զանգվածը մյուս բաղադրիչների հետ՝ մինչև միասեռ դառնալը: Ծածկել սրբիչով և թողնել 30 րոպե:
  3. Եթե կես ժամ անց խմորը շատ ջրիկանա, ավելացնել հնդկաձավարի ալյուր, իսկ եթե դառնա ավելի չոր, ավելացնել մածուն:
  4. Խմորից գնդեր ձևավորել և տափակեցնել հենց տապակի վրա շարված վիճակում:
  5. Տաքացնել ջեռոցը մինչև 150 աստիճան և թխել թխվածքաբլիթները 30-40 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը