Բաղադրիչներ
- Բալ – 800 գ
- Մեղր – 450 գ
- Կիտրոնի հյութ – 1 հատ
- Թարմ հազրեվարդ – 1 ճյուղ
- Ծովի աղ – 1/2 թ/գ
Պատրաստման եղանակը
- Բալը կիսել և հեռացնել կորիզները:
- Բալին ավելացնել մեղրը և հազրեվարդը: Կաթսան դնել կրակին և հասցնել եռման:
- Եփել 15-20 րոպե՝ անընդհատ խառնելով:
- Եփվելու վերջում ավելացնել կիտրոնի հյութը և աղը:
- Տաք մուրաբան լցնել ստերիլ բանկաների մեջ և ստերիլացնել 10 րոպե, փակել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը