Տիգրանին և Մարգարիտային սիրում են. Մոսկվայում ցուցադրել են հայտնի հայերի նկարահանած ֆիլմը. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տիգրանին և Մարգարիտային սիրում են. Մոսկվայում ցուցադրել են հայտնի հայերի նկարահանած ֆիլմը. armeniasputnik.am

Մոսկվայում առաջին անգամ ցուցադրվել է Ռուսաստանի հայտնի հայերի` Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի «Ղրիմի կամուրջ. արված է սիրով» ռոմանտիկ կատակերգությունը։

«Ղրիմի կամուրջ. արված է սիրով» ռոմանտիկ կատակերգության առաջին ցուցադրությունը կայացել է Մոսկվայի սրտում գտնվող «Зарядье» համերգասրահում։

Ֆիլմի հեղինակներն են ռեժիսոր Տիգրան Քեոսայանն ու նրա կինը` սցենարիստ, RT-ի ու Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

Ֆիլմի դիտմանը ներկա են եղել Դմիտրի Պեսկովը, Տատյանա Նավկան, Դմիտրի Կիսելյովը, Մարիա Զախարովան և ուրիշներ։

««Ղրիմի կամուրջ» ֆիլմի ցուցադրությանն է եկել ամբողջ Մոսկվան։ Տիգրանին և @margaritasimonyan իսկապես սիրում են։ Երբ նրանց հետ ես լինում, թվում է, թե քո բակում ես։ Էական չէ` Սոչիի, Երևանի, թե Թբիլիսիի։ Կարևորը` քո բակում։ Ընկերներ, հաջողություն եմ մաղթում ձեզ»,- Telegram-ի իր էջում գրել է Սիմոնյանի և Քեոսայանի մտերիմ ընկերուհի Թինա Կանդելակին։

«Ինչ երիտասարդ էի, գեղեցիկ, իսկ այսօր` ծեր և տգեղ։ Երևի ինչ-որ մեկն աչքով է տվել։ (С) «Ղրիմի կամուրջ»։ Ինձ դուր եկավ այս արտահայտությունը»,- գրել է լրագրող Անաստասիա Կաշևարովան։

Մարգարիտա Սիմոնյանը հետևել է գործընկերների մեկնաբանություններին և արձագանքներին ու անմիջապես պատասխանել է նրանց։

«Շնորհակալություն։ Այս տարի մահացած տատիցս եմ վերցրել, նա չհասցրեց իր անմահ արտահայտությունները տեսնել ֆիլմում։ Աստված հոգին լուսավորի»,- գրել է Սիմոնյանը։

Միևնույն ժամանակ նա կատակել է, որ պրեմիերայի ընթացքում ավելի շատ է հուզվել, քան այն ժամանակ, երբ իր սենյակում են եղել Բաշիրովն ու Պետրովը։

Ֆիլմի պրեմիերայի ժամանակ

Նկարահանումներն անցկացվել են ոչ թե տաղավարներում, այլ իրական շինարարական հարթակի ֆոնին։ Ֆիլմի հերոսները նույնպես իրական մոնտաժողներ, ինժեներներ ու բանվորներ են։

armeniasputnik.am