Դրական հրապարակումների քանակով նախարարներից առաջինը Զոհրաբ Մնացականյանն է, բացասականների քանակով՝ Արսեն Թորոսյանը. MaxMonitor
Advertisement 1000 x 90

Դրական հրապարակումների քանակով նախարարներից առաջինը Զոհրաբ Մնացականյանն է, բացասականների քանակով՝ Արսեն Թորոսյանը. MaxMonitor

ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության և գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայում նախարարների պաշտոնակատարների լուսաբանման ծավալը՝ 2018թ. հոկտեմբեր ամսվա արդյունքներով:

Հոկտեմբերի սկզբին պաշտոններից ազատվեցին ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ներկայացնող նախարարները, և հոկտեմբերի ընթացքում նշանակվեցին նոր նախարարներ: MaxMonitor համակարգը դադարել է հետևել պաշտոնանկ նախարարներին և սկսել է հետևել նորանշանակ նախարարների մասին հրապարակումներին նրանց նշանակման օրվանից ի վեր:

Հոկտեմբերի 16-ից կառավարության բոլոր անդամները համարվում են ժամանակավոր պաշտոնակատարներ:

130 լրատվական կայքերի հոկտեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված գործիչների եռյակն է՝

1. ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյան՝ 1542 հիշատակում:

2. ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյան՝ 1443 հիշատակում:

3. ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյան՝ 1369 հիշատակում:

Ամենաքիչ հիշատակված նախարարների եռյակն է.

1. ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյան՝ 204 հիշատակում:

2. ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյան՝ 188 հիշատակում:

3. ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյան՝ 77 հիշատակում:

Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին:

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք և բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում և վերաբերում է ս.թ. հոկտեմբերին:

Ինչպես և նախորդող ամիսներին, հոկտեմբերին ամենաշատ բացասական հրապարակումներ ունեցող նախարարը Արսեն Թորոսյանն է: Հրապարակումների մեծ մասը վերաբերում է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի շուրջ ծավալված իրադարձություններին:

info.maxmonitor.am