Սա կատակ չէ. Ֆինլանդիայում աշխատանքի ժամին կարելի է քնել, որի համար մարդիկ վճարվելու են (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սա կատակ չէ. Ֆինլանդիայում աշխատանքի ժամին կարելի է քնել, որի համար մարդիկ վճարվելու են

Հելսինկիում նոր թրենդ է. գործատուի ընկերության հաշվին աշխատանքի ժամանակ կարելի է քնել: Ֆիննական արհմիությունները եկել են այն համոզմանը, որ ցերեկային քունը ազդում է աշխատանքի որակի վրա և, ընկերության ֆինանսների դրական աճի վրա: Ինչպես գրում է yle.fi-ն, որոշ ընկերություններում նույնիսկ մասնագետ են վարձում, որը կազմակերպում է լռության կորպորատիվ ժամ, սովորացնում է մեդիտացիայի տեխնիկային:

Ժամով թուլանալը բարդ բան է, իսկ մասնագետի օգնության դեպքում, դա կարելի է իրագործել: Այս մեջբերումը արել է ՌԻԱ Նովոստին, իսկ խոսքի հեղինակը Sofia Future Farm կենտրոնի աշխատակից Թիինա Վայնիոն է:

Ֆիննական արհմիությունների ներկայացուցիչները երկար ժամանակ հարցումներ են արել և պարզել, թե աշխատակիցների քանի տոկոսը կուզենա նման փորձ դիմել: Պարզվել է՝ մեծ մասը: Մարդիկ պատմել են, թե որքան են հոգնում ցերեկային ժամերին, իսկ մի փոքր քնելուց հետո, վերականգնում են ուժերը և գործի անցնում: Ավելին, մասնագետները պնդում են, որ մարդիկ լիցքավորվում են և պատրաստ են հավելյալ աշխատել:

Մասնագետները եզրակացնում են, որ ցերեկային ժամերին 30-60 րոպե քնելու ցանկությունը ոչ թե ծուլության նշան է, այլ ուժերը վերականգնելու բնական պահանջ:

clubbeautiful.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը