Գազարի օգտակար հատկանիշների մասին գիտեն բոլորը, այն սիրում են թե՛ մեծահասակները, թե՛ փոքրերը: Երեխաներին հաճախ համոզում են, որ գազար ուտելն օգնում է առավել բարձրահասակ դառնալ:
Սակայն քչերը գիտեն, որ այս բանջարեղենն առավել օգտակար է եփված վիճակում: Ի տարբերություն մյուս բանջարեղենների՝ գազարը երկար եփվելու ընթացքում 40%-ով ավելի շատ վիտամիններ ու հանքանյութեր է արտազատում, քան մյուս բանջարեղենները:
Շատ մասնագետներ պնդում են, որ գազարը պետք է ուտել խաշած վիճակում:
Եփված գազարը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր քաղցկեղով են տառապում:
Գազարի բաղադրության մեջ մտնող բետա-կարոտինը, վիտամին E-ն, B1-ը, B2-ը, B3-ը, B6-ը, վիտամին C-ն, ֆոլաթթուն և ֆոսֆորն ու կալիումը կարող են չափազանց օգտակար լինել քաղցկեղի բուժման և կանխարգելման հարցում:
Բետա-կարոտինը չափազանց կարևոր է ներառել քաղցկեղով տառապող մարդկանց սննդակարգում: Իսկ եթե գազարը երկար եք եփում, ապա՝
40%-ով նվազեցնում եք կաթվածի ռիսկը
Պաշտպանում եք տեսողությունը
Լավացնում եք մարսողությունն ու լյարդի ֆունկցիան
Պաշտպանում եք օրգանիզմը քաղցկեղից
Պաշտպանում եք սիրտն ու արյան անոթները
Ամրացնում եք իմունիտետը
Լավացնում եք մաշկի վիճակը
Մաքրում եք օրգանիզմը
Այնպես որ, գազարն ուտելուց առաջ փորձեք երկար եփել, որպեսզի օրգանիզմը մաքսիմալ քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր ստանա:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը