Ինչպես հաղորդում է The Verge-ը, Harley-Davidson-ը, մնալով հավատարիմ տարեսկզբին տված իր խոստմանը, շուտով կներկայացնի էլեկտրական մոտոցիկլետի իր առաջին մոդելը: Այս տարվա հունվարից 18 ամիս անց, մոդելը կներկայացվի լայն հանրությանը:
Նոր մոդելի անունը կրկնելու է իր նախատիպինը՝ LiveWire: Հաշվի առնելով, որ նոր մոտոցիկլետի տեխնիկական տվյալներն անհայտ են, կարելի է մտածել, որ դրանք կրկնելու են նախատիպի տվյալները. 96.5 կմ/ժ արագության է հասնում 4 վայրկյանում: Էկոնոմ ռեժիմով անցնում է 80 կմ:
popmech.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը