Բնավորության առանձնահատկությունների շնորհիվ Կարիճները համարվում են լավագույն ընկերները։
Կարիճները կրքոտ են, ամուր բնավորություն ունեն։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տարված են նրանով, ինչ անում են։ Նրանք մեծ սիրտ ունեն, լիդերին բնորոշ հատկություններ, որոնք ձգում են մարդկանց։ Նրանց էնտուզիազմը վարակում է շրջապատին, ոգեշնչում։
Սիրում են ճշմարտություն։ Կարիճները միշտ ճշմարտությունն են որոնում, անվստահ արդարացումները չեն բավականացնում նրանց։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների բնավորությունը նրանց ստիպում է հավաքել անհրաժեշտ տեղեկատվությունը, տեղեկատվության վստահելի աղբյուրներ գտնել։ Հնարավոր չէ որևէ բան թաքցնել Կարիճներից, միևնույն է, նրանք ամեն ինչ կիմանան։
Կարիճներն առեղծվածային են։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են զուսպ լինել, գաղտնապահ են։ Նրանք առեղծվածային բնավորություն ունեն, առեղծված, որը ոչ ոք չի կարողանում մինչև վերջ բացահայտել։ Դա մարդկանց մոտ հետաքրքրություն է առաջացնում։
Կարիճները ներդաշնակ են ապրում։ Նրանք կարողանում են լսել, լավ հոգեբան են, ով կարողանում է անկեղծ խոսակցություններ վարել։ Դրա շնորհիվ նրանք կարողանում են առողջ, ամուր հարաբերություններ կառուցել։ Այս բոլոր հատկությունները Կարիճին հրաշալի ընկեր են դարձնում։
Խելացի են։ Կարիճները խելացի են, սիրում են շփվել խելացի մարդկանց հետ։ Ինտելեկտը նրանց չի խանգարում ուրախ լինել։
Կարիճները պատասխաններ են փնտրում, բայց կարող են դրանք գաղտնի պահել։ Նրանք ոչ միայն խելացի են, այլև իմաստուն, գիտեն՝ երբ է հարկավոր խոսել, երբ՝ լռել։
Կարիճները խիզախ են։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ձգտում են ոչ թե վնասել, այլ շտկել իրավիճակը։ Երբ նույնիսկ հնարավորությունները քիչ են, Կարիճները շարունակում են պայքարել։ Կարող են գլուխ հանել ամենաբարդ աշխատանքից։
Աղբյուրը՝ lifer.com.ua
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը