Jaguar-ը ներկայացրել է F-Type ռոդսթերի ռալլիական տարբերակը. autoplus.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Jaguar-ը ներկայացրել է F-Type ռոդսթերի ռալլիական տարբերակը. autoplus.am

Շարունակելով նշել իր 70-ամյակը՝ բրիտանական Jaguar ընկերությունը ներկայացրել է ռալլի մրցաշավների համար նախատեսված երկու F-Type ավտոմեքենա: Դրանք թողարկվել են XK 120 մոդելի պատվին, որը քսաներորդ դարի 50-ականներին հաջողությամբ մասնակցել է Մեծ Բրիտանիայի և Հոլանդիայի ռալլիներին, ինչպես նաև  Alpine Rally մրցարշավին: Երկու տարբերակներն էլ համապատասխանում են FIA պահանջներին, սակայն դեռևս թույլատրություն չունեն մասնակցելու իրական մրցումներին:

Մրցարշավային F-Type-երի ստեղծման համար Jaguar-ը համագործակցել է մասնագիտացված ընկերությունների հետ: Ռոդսթերները ստացել են հատակի ուժեղացված պաշտպանություն, 40 միլիմետրով ավելի բարձր կախոց, 16-դյույմանոց անվահեծեր, խճային անվադողեր և Exe-TC հատուկ կարգրավորվող մեղմիչ կանգնակներ, որոնք հիմնականում կիրառվում են WRC առաջնությանը մասնակցող ավտոմեքենաներում:

Մրցարշավային Jaguar F-Type մոդելները զրկվել են նաև կապոտի բացման մեխանիզմից, սարքավորվել են անվտանգության կարկասով, F-Type GT4 մոդելից փոխառած կարբոնային դռներով, ուժեղացված արգելակային մեխանիզմներով, մրցարշավային նստատեղերով, կայանման հիդրավլիկ արգելակով, ավելի մեծ շրջադարձային բռունցքներով և մեծ շփման դիֆերենցիալով:

Chequered Flag Limited Edition հոբելյանական ոճով նախագծված ավտոմեքենաների կապոտների տակ տեղադրված է Ingenium ընտանիքի երկլիտրանոց քառագլան տուբրոշարժիչը, որն ապահովում է 300 ձ.ուժ հզորություն և 400 Նմ ոլորող մոմենտ: Երկու մոդելի համար էլ առաջարկվում է 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփ և հետևի քարշակման համակարգ:

autoplus.am