Անքնությունը չի ազդում երկարակեցության վրա և չի կարող վաղաժամ մահ առաջացնել: Այս անսպասելի եզրակացությանն են եկել Flinders համալսարանի գիտնականները, ովքեր իրենց հետազոտությունները հրապարակել են Sleep Medicine Reviews ամսագրում:
Նրանք վերլուծել են 17 ուսումնասիրությունների տվյալները, որոնք ուսումնասիրել են անքնության և վաղ մահվան միջև հնարավոր կապը և հանգել այն եզրակացության, որ թեև անքնությունը կապված է տարբեր հիվանդությունների առաջացման ռիսկի հետ, այն չի առաջացնում վաղաժամ մահվան հավանականություն:
Բազմաթիվ հետազոտությունների ընթացքում նկատվել է, որ անքնությունը բացասական ազդեցություն ունի առողջության վրա: Նրանց մոտ, ովքեր բավարար չափով չեն քնում, սթրեսի հորմոնների մակարդակը և արյան ճնշումը բարձրանում են: Միևնույն ժամանակ սրտի ռիթմը խանգարվում է և իմունային համակարգի աշխատանքը խափանվում է, որի արդյունքում նյարդայնություն է զարգանում, և մարդը ավելի խոցելի է դարձել վարակիչ հիվանդությունների նկատմամբ:
Սակայն հետազոտողները կարծում են, որ շատ դեպքերում անքնությունից վնասը հնարավոր է վերականգնել: Բավական է կարողանալ 7-9 ժամ քնել: Գիտնականների կարծիքով, նույնիսկ պատմության մեջ հայտնի անքնությամբ խոշտանգումները մահվան չեն հանգեցրել, չնայած մարդկանց վերապրած տառապանքներին:
Գիտնականները նշում են, որ կենդանիներին քնից զրկելու հետ կապված նման փորձերը լրացուցիչ ապացուցում են, որ անքնությունը որպես այդպիսին չի ազդում երկարակեցության վրա: Մյուս կողմից, չնայած անքնությունը ինքնին մահացու չէ, պատճառները, որոնք առաջացնում են անքնություն, երբեմն կարող են սպանել: