Նյու Յորքի բնակչուհին որոշել Է ամեն ինչ անել հարսանեկան զգեստով, որպեսզի փեսացու գտնի: Այդ մասին հայտնել Է Inside Edition-ը: Աղջկա խոսքով՝ այդ գաղափարը իր գլխում ծագել Է, երբ ընկերուհիները պատմել են Համացանցում անհաջող ծանոթությունների մասին:
«Ես շատ եմ ցանկանում ամուսնանալ, շատ եմ ցանկանում լուրջ հարաբերություններ հաստատել, ուստի իմ պրոֆիլն եմ ունենալու՝ լուսանկարներով, որոնցում իմ սիրած ամեն ինչով զբաղվում եմ հարսանեկան զգեստով»,-բացատրում Է նա: Համացանցում պատվիրելով հարսանեկան զգեստ և քող, աղջիկը ձեռնամուխ Է եղել իր պլանի իրագործմանը. զգեստը հագին գնացել Է խանութ և սապբորդով շրջել՝ նավաթին ձեռքին:
Այժմ նա պլանավորում Է հարսանեկան հանդերձով մեկնել Փարիզ և Իսրայել: «Մարդիկ խանդավառվում են՝ ինձ հարսանեկան զգեստով տեսնելիս. նրանք ծափ են տալիս, խրախուսում են և ասում. «Ճիշտ Էլ անում ես»,- ասում Է աղջիկը: Աղջիկը պնդում Է, որ իր մտահղացումն արդեն պտուղներ Է տալիս: Նա մի քանի ժամադրության Է գնացել և պլանավորում Է շարունակել որոնումները: