Հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 3-ը Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում անցկացվել է «Միսս Երկիր» գեղեցկության միջազգային մրցույթը, որին Հայաստանը երկրորդ անգամ էր մասնակցում: Այս տարի Հայաստանի ներկայացուցիչը մասնագիտությամբ հոգեբան, 23-ամյա Սոնա Դանիելյանն էր, որը, սակայն առանց մրցանակի է վերադարձել:
Մրցույթի ազգային տնօրեն Յանա Գրիգորյանը Tert.am Life-ին պատմել է, թե ինչու Հայաստանին չի հաջողվել որևէ մրցութային տեղ զբաղեցնել, ինչպես նաև խոսել մեր մասնակցի ստացած նոր առաջարկների մասին:
«Միսս Երկիրը» դասվում է աշխարհի հայտնի չորս գեղեցկության մրցույթների՝ «Միսս Տիեզերքի», «Միսս Աշխարհի» ու «Միսս Ինթերնեյշնլի» շարքում և անցկացվում է ՄԱԿ_ի հովանու ներքո: Այս տարի մրցույթին մասնակցել են աղջիկներ աշխարհի 90 երկրից: Նրանցից ընտրվել են 18-ը, որոնց մեջ չի ընդգրկվել Հայաստանի ներկայացուցիչը, այնուհետև ձևավորվել է լավագույն հնգյակը և եզրափակչում հաղթող է ճանաչվել Վիետնամի ներկայացուցիչը:
Ամբողջությամբ՝ life.tert.am