Նեյրոֆիզիոլոգները հայտնաբերել են, թե ինչպես է մարդն իր ընտրությունը կատարում
Advertisement 1000 x 90

Նեյրոֆիզիոլոգները հայտնաբերել են, թե ինչպես է մարդն իր ընտրությունը կատարում

Նեյրոֆիզիոլոգներին հաջողվել է լուծել Բուրիդանի ավանակի փիլիսոփայական պարադոքսի հանելուկը, որը պետք է ընտրություն կատարեր երկու միանման խոտի դեզերի միջև:

Journal of Neuroscience-ը հայտնում է, որ փորձարկմանը ներգրավվել է 20 մարդ, որոնց չեն տեղեկացրել հետազոտության էության մասին: Կամավորները ենթադրել են, որ գիտնականներն ուսումնասիրում են տարբեր մակնիշի չիփսերի հանդեպ ուղեղի համային կենտրոնների ռեակցիան:

Մինչդեռ, փորձագետներն իրականում ՄՌՏ միջոցով նրանց ուղեղի աշխատանքը վերլուծել են այն ժամանկահատվածում, երբ նրանք պետք է ընտրություն կատարեին չիփսերի և միանման արժեքային կարգի միջև:

Հետազոտության ավարտին փորձարկվողներին չիփսերի լուսանկարներ են ցույց տվել և խնդրել են պատասխանել հարցին, թե ինչո՞ւ են նրանք հենց այդ մակնիշն ընտրել:

Ստացած արդյունքները վկայում են այն մասին, որ մարդն իրականում իր ընտրությունը վատ է մտապահում: Այսպես՝ մասնակիցները միայն 30 տոկոս դեպքերում են հիշել ընտրած չիփսերը, իսկ ևս 20 տոկոս դեպքերում իրենց ընտրությունը պատահաբար են կռահել:

Կամավորների ուղեղի աշխատանքի անալիզը վկայում է այն մասին, որ նախապատվությունները կարող են փոխվել ընտրություն կատարելու պահին: Սա նշանակում է, որ նույնիսկ արմատացած նախապատվություններն ունեն ժամանակավոր, այլ ոչ թե մշտական բնույթ, և դրանք կարելի է փոփոխել արտաքին գործոնների ազդեցությամբ:

med.news.am