Աննա Հակոբյանը՝ հայկական արտադրության «Ալեքս տեքստիլ» հագուստով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աննա Հակոբյանը՝ հայկական արտադրության «Ալեքս տեքստիլ» հագուստով

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու իր կինը՝ Աննա Հակոբյանը, պրոպագանդում են հայկական արտադրանքը։ Նրանք հաճախ են ներկայանում հայկական արտադրության հագուստով։

Վերջերս Աննա Հակոբյանը հանդիպել էր հայ դիզայներների հետ և պատրաստակամություն հայտնել աջակցել նրանց՝ կրելով նրանց հագուստները թե՛ տեղական, թե՛ միջազգային հանդիպումների ժամանակ:

«Իմ նպատակն է, որպեսզի հայ դիզայներները ճանաչելի լինեն նաև արտերկրում, որպեսզի մեր համերկրացիներն էլ ավելի շատ նախապատվություն տան հայկական արտադրանքին»,- ասել էր Աննա Հակոբյանը:

Այսօր Աննա Հակոբյանն իր աշխատանքային առօրյայում ներկայացել է հայկական «Ալեքս տեքստիլ» ընկերության հագուստով։

wnews.am