Այս մրգերի ու բանջարեղենի օգտագործումը կօգնի առողջ լինել, ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ առանց սովամահ լինելու: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ դրանք երկար ժամանակով հագեցածության զգացում են պարգևում:
Կանկար
Կանկարն 9 գրամ բջջանյութ է պարունակում, որը լավացնում է նյութափոխանակությունը, երկար ժամանակով հագեցածության զգացում հաղորդում:
Կարտոֆիլ
Կարտոֆիլը բարձր գլիկեմիկ ինդեքս ունի, ինչը նշանակում է, որ այն մեծ քանակով ածխաջրեր է պարունակում: Այն հագեցածության զգացում է հաղորդում, միայն թե մի մոռացեք, որ կարտֆիլը բավական կալորիական է, հետևաբար՝ հարկավոր չէ դրան յուղեր ավելացնել:
Բանան
Բանանը կալիում և վիտամին B6 է պարունակում, էներգիա է հաղորդում, ու թեև բավական կալորիական է՝ հարուստ է բջջանյութով:
Ծաղկակաղամբ
Ծաղկակաղամբը հարուստ է C, K վիտամիններով, ֆոլաթթվով, ինչպես նաև բջջանյութով, որն անհրաժեշտ է նաև սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման համար:
Խնձոր
Խնձորը մեծ քանակով ջուր և մանրաթելեր է պարունակում, ինչի արդյունքում երկար ժամանակով հագեցածության զգացում է հաղորդում: Խնձորը հարուստ է նաև պեկտինով՝ նյութ, որն օգնում է իջեցնել արյան մեջ խոլեստերինի, ինչպես նաև՝ գլյուկոզայի մակարդակը:
Կարմիր մրգեր
Սրանք քիչ քանակով կալիորիաներ և մեծ քանակով հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք օգնում են կանխարգելել բորբոքումը: Այս մրգերը նաև բջջանյութով են հարուստ, կարող են օգնել կանխարգելել ճարպակալումն ու սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը:
Գազար
Գազարն օգտակար է աչքերի առողջությանը, այն հարուստ է բջջանյութով, որն օգնում է երկար ժամանակ հագեցածության զգացում ապահովել:
Ավոկադո
Ավոկադոն բավական շատ ճարպեր է պարունակում, բազմաթիվ օգտակար հատկություններ ունի և սննդարար է:
Արմավ
Թեև արմավը բավական կալորիական է, այն բնական շաքար է պարունակում, ինչպես նաև՝ մեծ քանակով բջջանյութ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը