Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է սկսել։
Ինքը՝ Ղազարյանը, չէր ցանկացել մեզ մանրամասներ ներկայացնել։
Քիչ առաջ Հ1-ի մեկնաբաններից Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով, որ ավարտել է աշխատանքը Հ1-ում։
Մենք տեղեկացանք, որ Հ1-ի լրատվականում աշխատանքի են անցել նոր իշխանությունների սիրելի «Ազատություն» ռադիոկայանի
լրագրողներ Տաթեւ Դանիելյանն ու Անուշ Մուրադյանը։
Դանիելյանը, ըստ մեր տեղեկությունների, եթերում է լինելու Աբրահամ Գասպարյանի հետ։