Универ-ի աստղ Արարատ Քեշյանը նշում է ամուսնության 6-ամյակը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Универ-ի աստղ Արարատ Քեշյանը նշում է ամուսնության 6-ամյակը

Универ-ի դերասան Արարատ Քեշյանն իր ամուսնության 6-րդ տարեդարձի առիթով Թաիլանդում կայացած հարսանիքից լուսանկար է հրապարակել Instagram–ում և շնորհավորել կնոջը։

«6 տարի առաջ` այս օրը, Թաիլանդում` օվկիանոսի ափին, մեծ ու աղմկոտ միջավայրում կայացավ մեր արարողությունը։ Բոլորն իրար խոստացան կրկնել ամենն ուղիղ 5 տարի անց։ Այն ժամանակ մենք գլխի էլ չէինք ընկնում, որ մեր ցանկացած ծրագիր կարող են փոխել 2 փոքրիկ ավազակները։ Ոչինչ, կմեծանան, վրեժխնդիր կլինենք»,- իրեն բնորոշ հումորով գրել է Արարատը։

Արարատն ու Կատյան 2 աղջիկ ունեն` 4 տարեկան Եվան և 1 տարեկան Դիանան։