Ինչպես թխել տնական հաց:
Բաղադրիչներ
- Ալյուր – 1 կգ
- Մարգարին – 1 ճ/գ
- Աղ – 1/2 ճ/գ
- Կաթ – 150 գ
- Շաքարավազ – 150 գ
- Խաշած կարտոֆիլ – 2 հատ
- Չոր դրոժ – 15 գ
- Կարագ – 2 ճ/գ
- Ձու – 2 հատ
Պատրաստման եղանակը
- Բոլոր բաղադրիչները՝ բացի ալյուրից, լցնել բլենդերի մեջ և լավ հարել՝ դարձնելով այն միասեռ զանգված:
- Պատրաստի խառնուրդը լցնել հարմար թասի մեջ և լավ խառնել ալյուրի հետ: Թողնել կես ժամ բարձրանալու համար:
- Երբ խմորը բարձրանա, տալ նրան անհրաժեշտ ձև: Բաժանել խմորը 20 հավասար մասերի և դրանցից տափակ բլիթներ ձևավորել: Շարել պերգամենտով պատված տապակի մեջ:
- Բլիթներին ձու քսել: Տաքացնել ջեռոցը 180 աստիճան և խփել հացերը կես ժամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը