Դուբայի միջազգային օդանավակայանը 2018 թվականին անընդմեջ հինգերորդ տարվա արդյունքներով պահպանել Է աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայանի կոչումը միջազգային ուղեւորափոխադրումների ծավալով:
Ինչպես նշվում Է Dubai Airports օպերատոր ընկերության մամուլի տեղեկագրում, անցյալ տարվա ընթացքում Դուբայի օդանավակայանով անցել Է միջազգային չվերթներ կատարող ռեկորդային 89,149 մլն ուղեւոր: Դա 1 տոկոսով գերազանցում Է 2017 թվականի ցուցանիշը:
Անցյալ տարի միջին ամսական թրաֆիկը կազմել Է 7,4 միլիոն մարդ, ընդ որում՝ 8 մլն ուղեւորների նշագիծը գերազանցվել Է երկու անգամ՝ հուլիսին (8,2 մլն) եւ օգոստոսին (8,4 մլն): Արդյունքում՝ անցած օգոստոսն ամենածանրաբեռնված ամիսն Է դարձել օդանավակայանի 58-ամյա պատմության մեջ: Ուղեւորների ամենամեծ հոսքը երկրների թվում բաժին Է ընկել Հնդկաստանին (մոտավորապես 12,28 մլն մարդ):
Պետությունների վարկանիշում նրան հաջորդում են Սաուդյան Արաբիան (ավելի քան 6,471 մլն մարդ) եւ Մեծ Բրիտանիան (գրեթե 6,285 մլն մարդ): Դուբայի միջազգային օդանավակայանն առաջին անգամ Լոնդոնի «Հիթրոու»-ից առաջ Է անցել եւ արտասահման փոխադրված ուղեւորների թվով առաջատարն Է դարձել 2014 թվականին եւ այդ ժամանակվանից այդ ցուցանիշով պահպանում Է առաջին տեղը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: