Կրծքի քաղցկեղը 11 տարբեր հիվանդություններ են. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Կրծքի քաղցկեղը 11 տարբեր հիվանդություններ են. հետազոտություն

Կրծքագեղձի քաղցկեղը մեկ հիվանդություն չէ, այլ 11 տարբեր հիվանդություններ՝ ռեցիդիվի տարբեր հավանականությամբ: Այս մասին ասվում է Nature-ում հրապարակված Cancer Research UK Cambridge Institute-ի (Բրիտանիա) և Stanford University-ի (ԱՄՆ) մասնագետների նոր հետազոտությունում:

Հետազոտության ղեկավար՝ UK Cambridge Institute-ից Կառլոս Կալդասը նշել է, որ կրծքի քաղցկեղի բուժման մեթոդները վերջին տարիներին զգալիրոեն կատարելագործվել են, սակայն երբեմն անգամ բարեհաջող բուժումից հետո հիվանդությունը կրկնվում  է և դա կանխատեսելը գրեթե անհնար է:

Մասնագետները 20 տարի շարունակ ուսումնասիրել և հետևել են 2000 կանանց կրծքագեղձի ուռուցքների գենետիկ փոփոխությունները: Այնուհետ ստացված տվյալները վերլուծվել են գործիքակազմի մշակման նպատակով, որը հետագայում հնարավոր կլինի օգտագործել ռեցիդիվի բարձր ռիսկի կանխատեսման համար:

Կրծքագեղձի ԴՆԹ-ի անալիզը 11 տարբեր հիվանդություններ է հայտնաբերել: Օրինակ կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղը, որն ամենավատ  կանխատեսումն ունի, իրականում երկու տարբեր տեսակի է լինում՝ դրանցից մեկի կանխատեսումն ի սկզբանե վատն է, սակայն բարեհաջող բուժման դեպքում հիվանդությունը դժվար թե կրկնվի, եթե պացիենտը ախտորոշումից հետո 5 տարի ապրի:

Գիտնականները նաև հայտանբերել են էստրոգեն-ռեցեպտոր դրական ուռուցքներով պացիենտների խմբի, որտեղ սկզբնական կանխատեսումը սովորաբար ավելի բարեհաջող է, քան եռակի բացասական քաղցկեղի դեպքում, սակայն հիվանդության ուշ ռեցիդի վտանգը շատ բարձր է (ախտորոշումից հետո մինչև 20 տարի):

Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների նման մանրամասն բաշխումը կարող է բուժման ավելի անհատական մոտեցումներ, ռեցիդիվների քանակի նվազեցում ապահովել, ինչպես նաև կհանգստացնի ռեցիդիվի շատ ցածր վտանգ ունեցող կանանց: Սակայն, ցավոք, այս մոլեկուլյար թեստավորումը դեռ լայնորեն հասանելի չէ:

Ներկայումս ստացված տվյալների հիման վրա հետազոտողների խումբը մատչելի թեստ է մշակում հիվանդանոցներում օգտագործման համար և ուսումնասիրում է կրծքագեղձի քաղցկեղով պացիենտների բուժման անհատական տարբերակները:

Վերջնանպատակ է բուժման ավելի արդյունավետ մեթոդների կիրառմամբ կլինիկական փորձարկումների անցկացումը, որոնք համապատասխանում են ուռուցքների ճշգրիտ գենետիկական կազմին:

med.news.am