Բրիտանացի դերասանուհի եւ երգչուհի Մայա-Լեսյա Նեյլորը, որը խաղացել Է «Ամպամած ատլաս» ֆիլմում, մահացել Է կյանքի 17-րդ տարում: Այդ մասին ապրիլի 18-ին հայտնել Է հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիան՝ վկայակոչելով A&J Management ընկերությունից նրա ներկայացուցիչներին:
Կորպորացիայի տվյալներով՝ Նեյլորը կյանքից հեռացել Է դեռ ապրիլի 7-ին: Սակայն նրա մահվան մասին հայտնի Է դարձել միայն այժմ: Մահվան պատճառները դեռ չեն բացահայտվում, նշում Է BBC-ն:
A&J Management-ի տեղեկատվության համաձայն, «Մայա-Լեսյան շատ տաղանդավոր Էր ու A&J-ի կարեւոր մասնակիցը, եւ ընկերությունը նրա կարիքը շատ Է զգալու»: «Նա BBC-ի սիրելին Էր, ինչպես նաեւ արտակարգ տաղանդավոր դերասանուհի, երգչուհի եւ պարուհի»,-հավելել են CBBC հեռուստաալիքի ներկայացուցիչները:
Մայա-Լեսյա Նեյլորը ծնվել Է 2002 թվականի նոյեմբերի 6-ին՝ Մեծ Բրիտանիայում: Կինոյում նրա դեբյուտը կայացել Է 2004 թվականին: Նա խաղացել Է «Ամպամած ատլաս» (2012 թ.), «Կարմիր կոդը» (2013 թ.) եւ «Զրոյական ինդեքս» (2014 թ.) ֆիլմերում, ինչպես Millie Inbetween հեռուստասերիալում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: