Հնարավո՞ր է ուտել և նիհարել. հայկական խոհանոցի թոփ 5 մթերատեսակ՝ գեղեցիկ կազմվածքի համար. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հնարավո՞ր է ուտել և նիհարել. հայկական խոհանոցի թոփ 5 մթերատեսակ՝ գեղեցիկ կազմվածքի համար. armeniasputnik.am

Մի լավ ասացվածք կա. «Հեռու ման եկան, մոտիկ գտան»։ Sputnik Արմենիան պարզել է, որ ավանդական հայկական խոհանոցի ամենասովորական մթերքը կարող է փոխարինել անդրծովյան գերգովաբանվածներին։

Մեր հայրենակիցներից շատերը, գեղեցիկ կազմվածք ունենալու հետևից ընկած, փորձում են հայթայթել բավականին թանկ «նորաձև» մթերատեսակներ, օրինակ` կինոա կամ ծնեբեկ, որոնք հայտնի են օգտակար հատկություններով և ցածր կալորիականությամբ։ Մինչդեռ ավանդական հայկական խոհանոցը հարուստ է մթերատեսակներով, որոնք ոչ միայն շատ օգտակար են ու ցածր կալորիականություն ունեն, այլև ավելի մատչելի են։ Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այդ շարքից առանձնացրեց 5 մթերատեսակ։

Մածուն

Այս հանրահայտ կաթնամթերքի ամենամեծ առավելություն այն է, որ հարուստ է կալցիումով և օրգանիզմին անհրաժեշտ այլ տարրերով:

«Այդ իսկ պատճառով առանձնապես օգտակար է երեխաներին և դեռահասներին, որոնց ոսկրամկանային համակարգը ձևավորման ընթացքում է», – ասաց բժիշկը։

Այդ ամենից բացի, մածունը բարձր է գնահատվում, քանի որ պարունակում է մեծ թվով լակտոբակտերիաներ, որոնք անհրաժեշտ են աղիքների համար:

«Լակտոբակտերիաները բարենպաստ ազդեցություն են թողնում աղիքների միկրոֆլորայի վրա, այդ պատճառով էլ մածունը հաճախ օգտագործում են թունավորումներից հետո վերականգնվելու համար», – ավելացրեց նա։

Զարմանալի չէ, որ մածունը լայն կիրառում ունի հայկական խոհանոցում։ Այն, ջրի հետ խառնելով, օգտագործում են որպես զովացուցիչ ըմպելիք՝ թանը, որ առատ գործածվում է հատկապես ամռանը։ Մածնից պատրաստում են նաև ապուր՝ սպասը, թեև, ինչպես նշում են մասնագետները, ջերմային մշակման ժամանակ մթերքն օգտակար հատկությունների մի մասը կորցնում է:

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am