Հոգեբան Լարիսա Սոլավյովան իր դիտարկումներն է ներկայացրել գույների նախընտության մասին: Ըստ նրա՝ չսիրած գույների միջոցով հնարավոր է ճանաչել մարդու բնավորությունը: Ինչ-որ գույներ կարող են մեկին դուր գալ, մյուսին՝ ոչ: Ավելին, կյանքի տարբեր փուլերում դրանք փոփոխվում են: Ո՞րն է ձեր սիրելի գույնը, և ո՞րը՝ ոչ:
Օրինակ, տղամարդիկ այնքան էլ չեն սիրում կրել վարդագույն հագուստներ կամ այն գործածել ինտերիերում: Հազվադեպ կարող եք հանդիպել վարդագույն պայուսակ կրող տղամարդկանց:
Երեխաներն էլ չեն սիրում մուգ գույներ. նրանք նախընտրում են վառ ու պայծառ գույները:
Ես էլ կանաչ գույնը չեմ սիրում՝ մուգ կանաչը, շշի ու խոտի կանաչը: Կար ժամանակ, որ դեղինը չէի սիրում, բայց հիմա այն ինձ դուր է գալիս:
Վերջերս իմ ձեռքն ընկավ մի հետազոտություն, որը վերաբերում էր մարդու բնավորության առանձնահատկություններին՝ ըստ չսիրած գույների, և ցանկանում եմ ձեզ հետ կիսվել այդ տեղեկատվությամբ: Եվ այսպես՝
Կարմիր- Հետազոտության համաձայն՝ մարդիկ, որոնք չեն սիրում կարմիր գույնը՝ շատ ագրեսիվ են, տագնապային:
Նարնջագույն- Այս գույնը մերժողները պրագմատիկ են:
Դեղին- Նրանք, ովքեր չեն սիրում այս գույնը, կայուն չեն՝ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ՝ աշխատանքում: Սիրում են փոխություններ և արագ են հիասթափվում:
Կանաչ- Այս գույնը չեն սիրում չափազանց ինքնուրույն և ինքնաբավ մարդիկ: Նրանք նախընտրում են հարաբերություններում հեռավորություն պահել: Սիրում են միայնությունը:
Կապույտ– Կապույտ գույնը չսիրողներն ինքնաբուխ, նախապես պլաններ չսահմանող մարդիկ են: Կարգուկանոնը նրանց համար չէ: Եթե նույնիսկ ծրագրեր են կազմում, ապա շատ արագ մոռանում են դրանց մասին:
Մանուշակագույն– Նրանք դժվար են երազանքների գիրկն ընկնում, պահպանողական են: Նրանք հոռետեսորեն են վերաբերվում ցանկացած նոր երևույթի, դժվարությամբ են փոփոխությունների դիմում:
Սպիտակ– Սպիտակ գույնը չեն սիրում գործնական մարդիկ: Նրանք ավելի շատ հետաքրքրվում են այնպիսի իրերով, որոնք հնարավոր է տեսնել ու շոշափել: Նրանց չեն հետաքրքրում բաներ, որոնք տեսանելի ու շոշափելի չեն: Նրանք ձգտում են կատարելության: Ուղնուծուծով նյութապաշտներ են:
Վարդագույն- Մարդիկ, որոնք չեն կրում վարդագույն հագուստներ կամ իրեր, սովորաբար չեն ընդունում իրենց կանացիությունը: Նրանց դուր չի գալիս անգամ մյուսների «չափից առավել կանացիությունը»:
Երկնագույն- Երկնագույնը մերժողները կայունություն, ապահովություն են փնտրում և հավատում են ավանդական ընտանիքի արժեքներին:
Շագանակագույն– Այս գույնը մերժողները մերժում են նաև տխրությունն ու վիրավորվածությունը: Նրանք ինքնաբուխ են, կրեատիվ, միաժամանակ՝ անձնական հարաբերություններում անկայուն են:
Անտարբեր են սեփական առողջության նկատմամբ:
Մոխրագույն– Այս գույնը չսիրող մարդիկ պաշտում են հստակությունը, ամեն ինչում պահանջում են պարզություն և կոնկրետ հասկացվածություն:
Սև– Նրանք, ովքեր տանել չեն կարողանում սև գույնը, հայտնի չլինելու վախ ունեն: Նրանք շատ զգայուն են սեփական սահմանները խախտելու հարցում: Նրանք ձգտում են ազատվել տարբեր տեսակի պարտավորվածություններից:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը