Լուսադիոդային լամպերը կարող են անդառնալի վնաս հասցնել աչքերին. ֆրանսիական կարգավորիչ
Advertisement 1000 x 90

Լուսադիոդային լամպերը կարող են անդառնալի վնաս հասցնել աչքերին. ֆրանսիական կարգավորիչ

Լուսադիոդային լամպերը կարող են անդառնալ վնաս հասցնել աչքերին և տեսողության վատացմանը հանգեցնել: Ֆրանսիայի Պարենամթերքի, շրջակա միջավայրի, հիգիենայի և աշխատանքի անվտանգության գործակալության (ANSES) 400 էջանոց զեկույցի համաձայն՝ հզոր լուսադիոդային լամպերը «ֆոտոտոքսիկ» են:

ANSES-ը նշում է, որ լուսադիոդային լուսավորության ժամանակ ճառագայթող լույսը կարող է հանգեցնել աչքի ցանցաթաղանթի վնասմանը, ինչպես նաև քնի բնական ռիթմերի խախտմանը: Այդ կապակցությամբ գործակալությունը խորհուրդ է տալիս վերանայել լուսադիոդային լամպերի ճառագայթման առավելագույն նորմերը:

Նշվում է, որ բարձր ինտեսիվությամբ լուսադիոդային լուսավորության պարբերական ներգործությունը կարող է աչքի ցանցաթաղանթի ծերացում առաջացնել:

Սա իր հերթին կարող է հանգեցնել տեսողության սրության նվազման և որոշ դեգեներատիվ հիվանդությունների, այդ թվում դեղին բծի տարիքային դեգեներացիային:

Ընդ որում նշվում է, որ պլանշետներում, սմարթֆոններում և նոութբուքերում LED տեխնոլոգիաները վտանգ չեն ներկայացնում աչքի վնասման տեսանկյունից՝ լուսավորության ցածր աստիճանի շնորհիվ:

Մինչդեռ ստրոբոսկոպիկ ազդեցության  հետևանքով լուսադիոդային լամպերը կարող են գլխացավ և հոգնածություն առաջացնել, ինչպես նաև բարձրացնել դժբախտ պատահարների վտանգը:

med.news.am