«Reign»-ը ասում է…
Advertisement 1000 x 90

«Reign»-ը ասում է…

Սերը այն է, երբ մեկի տանջանքները քեզ ավելի են անհանգստացնում, քան քո սեփականները:

Այո՛, բոլորն էլ մահանալու են, բայց շատ կարևոր է՝ ինչի համար ենք պայքարել ապրելիս:

Տղամարդու այն քայլերն են գնահատելի, որոնք նա անում է, երբ նրան ոչ ոք չի նայում:

Առնետների հետ ընկերություն մի՛ արեք, կկծեն:

Կյանքումս սովորած առաջին դասը հետևյալն է. երբեք չսպասել տղամարդու օգնությանը:

Պատմությունը հաղթողներն են գրում:

Ես ապացուցելու ոչինչ չունեմ, ես թագուհի եմ և վերջ:

Ուժեղ կինն ընդունում է և՛ հաճոյախոսությունները, և՛ քննադատությունները: Նա շատ լավ գիտի, որ ծաղկին աճելու համար բացի արևից նաև անձրև է հարկավոր:

Ամենավերջում ես սովորեցի՝ ինչպես կարելի է լինել ուժեղ, անգամ երբ միայնակ ես:

Սիրտդ այնքան կկոտրվի, մինչև բացես այն ինչ-որ մեկի առջև:

Թագուհիները երբեք չեն կարողանա երջանիկ լինել:

Եթե պատմությունը երջանիկ ավարտ է ունենում, մի հիշիր՝ ինչպես է այն սկսվել:

vnews.am