Ելենա Արշակյանն իր թիմի հետ օրերս Մոսկվայում էր, որտեղ նկարահանումներ են իրականացրել «Պատվից առավել» հեռուստասերիալի համար։ Հեռուստասերիալի դերասանական կազմից Մոսկվա էին մեկնել Գևորգ Գրիգորյանը, Նաստասյա Գոլովկոն և Հմայակ Հակոբյանը։
Ելենան Tert.am Life-ին տրամադրել է լուսանկարներ նկարահանման հրապարակից և պատմել Մոսկվայում անցկացրած օրերի, ճանապարհի ընկերների ու մոսկովյան միջադեպերի մասին։
Ելենան հայտնեց, որ նկարահանումներ են իրականացրել Կրեմլում, Հին Արբատում, Նոր Արբատում, «Մոսկվա սիթիում»` ամենաբարձր աշտարակներից մեկի 86–րդ հարկում և հատուկ տաղավարներում, որոնք նախատեսված են ֆիլմերի և տեսահոլովակների նկարահանումների համար։
«Արմենիա TV-ի համապատասխան բաժնի աշխատակիցները կապվել էին ՌԴ ԱԳՆ-ի հետ և ստացել համապատասխան թույլտվություն նկարահանումների համար։ Այդ իսկ պատճառով հասարակական վայրերում նկարահանում իրականացնելու խնդիր չենք ունեցել։ 3 օր մինչև լույս նկարահանումներ ենք արել, շատ խիտ գրաֆիկով ենք աշխատել, սակայն շատ ուրախ եմ, քանի որ կարողացել ենք լուծել մեր առջև դրված խնդիրները»,– ոգևորությամբ պատմեց Ելենան։
Ավելի մանրամասն՝ life.tert.am