Սրտխառնոցը և հազը հանգեցրել են կաթվածի. աղջիկը վտանգավոր հիվանդության ախտանշաններն ընդունել է որպես մրսածություն
Advertisement 1000 x 90

Սրտխառնոցը և հազը հանգեցրել են կաթվածի. աղջիկը վտանգավոր հիվանդության ախտանշաններն ընդունել է որպես մրսածություն

29-ամյա Դանիել Մակգինեսը շոտլանդական Գլազգո քաղաքից վտանգավոր հիվանդության ախտանշաններն ընդունել է մրսածության տեղ։ Նա հայտնվել է հիվանդանոցում լրիվ կաթվածահար վիճակում։

Ինչպես տեղեկացնում է Daily News-ը, մի քանի շաբաթ աղջկան անհանգստացրել են սրտխառնոցն ու ուժեղ հազը, բայց նրան թվացել է, թե ամեն ինչի մեղավորը սովորական մրսածությունն է։ Հունվարի 8-ին, արձակուրդ մեկնելուց մի քանի ժամ առաջ կնոջ վերջույթները թուլացել են։ Նա դիմել է հիվանդանոց, որտեղ բժիշկը բացատրել է, որ նրա վիճակը պայմանավորված է անհանգստությամբ ուղևորությունից առաջ։

Դանիելը վերադարձել է տուն, բայց որոշ ժամանակ անց ավելի վատ է զգացել և խնդրել է մորը շտապօգնություն կանչել։ Նրան տարել են հիվանդանոց, որտեղ ախտորոշել են Գիյեն-Բարեի ախտանիշ (ԳԲԱ)՝ հազվադեպ հիվանդություն, որի ժամանակ օրգանիզմի իմունային արձագանքը աղիների կամ թոքային վարակին հանգեցնում է նյարդային համակարգի ախտահարման։ Հայտնի չէ, թե ինչն է դարձել աղջկա այդ հիվանդության պառճառ, բայց բժիշկները ենթադրում են, որ մեղավոր է վիրուսային վարակը,որին նա բախվել է Ծննդյան արձակուրդների ժամանակ։

Քանի որ հիվանդությունը տարածվել է թոքերի վրա, պացիենտին արհեստական կոմայի մեջ են գցել։

Դանիելը հիշում է, որ ուշքի է եկել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, ոտքից գլուխ կաթվածահար. քանի որ  11 շաբաթ անկողնուն գամված էր եղել՝ նրա մկանները ընդարմացել էին։ Եվ երբ նրան դուրս բերեցին արհեստական կոմայի վիճակից, նա ստիպված էր նորից սովորել ամեն բան՝ սանրել մազերը, վեր կենալ և քայլել։

Ֆիզիոթերապիայի սեանսներից հետո Դանիելը սկսել է վերականգնվել։ Հիմա նա ծրագրում է իր հիվանդության պատմությունը ներկայացնել և գիրք գրել, որպեսզի օգնի այդ հիվանդությամբ մարդկանց։

med.news.am