ՀՀ-ում Էլթոն Ջոնի մասին ֆիլմը կցուցադրվի առանց թմրանյութերի և միասեռականության տեսարանների. panarmenian.net
Advertisement 1000 x 90

ՀՀ-ում Էլթոն Ջոնի մասին ֆիլմը կցուցադրվի առանց թմրանյութերի և միասեռականության տեսարանների. panarmenian.net

Ռուսաստանում որոշ դրվագներ են կտրել հայտնի երաժիշտ Էլթոն Ջոնի մասին կենսագրական «Ռոքեթմեն» ֆիլմից: Հեռացրել են այն տեսարանները, որտեղ միասեռականների հետ համբույրներ ու անկողնային տեսարաններ կան, ինչպես նաև այն դրվագները, որտեղ թմրանյութեր կան, գրում է Lenta.ru-ն:

Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել Երևանի «ԿինոՊարկ» կինոթատրոնում, Հայաստանում ֆիլմը նույնպես կցուցադրվի առանց վերոնշյալ տեսարանների: Կինոթատրոնի ներկայացուցիչն ասել է, որ Հայաստանը ֆիլմերը ստանում է ՌԴ-ից, նշանակում է՝ հայ հանդիսատեսին այն կհասնի նույն տեսքով, ինչ ռուսաստանցի հանդիսատեսին:

Ինքը Էլթոն Ջոնը պնդել է, որ ֆիլմում ամեն ինչ անփոփոխ մնա: Երգիչը խոստովանել է, որ որոշ ընկերություններ դիմել են իրեն կինոժապավենը մի փոքր մեղմելու առաջարկով՝ նվազեցնելու համար տարիքային սահմանափակումը, ինչին Ջոնը պատասխանել է. «Բայց ես այնպիսի կյանքով չեմ ապրել, որին կարելի է «13+» վարկանիշը տալ: Ես չէի ուզում, որ ֆիլմը լի լինի թմրանյութերով և սեքսով, բայց բոլորը գիտնե, որ և մեկը, և մյուսը շատ է եղել իմ կյանքում 70-ական և 80-ականներին»: Հայաստանում ֆիլմը էկրան կբարձրանա հունիսի 6-ին:

panarmenian.net