Երևանի Մոնումենտի բարձունքից սկսած մինչև Մյասնիկյան պողոտայի հատվածը կկանաչապատվի հոկտեմբերին
Advertisement 1000 x 90

Երևանի Մոնումենտի բարձունքից սկսած մինչև Մյասնիկյան պողոտայի հատվածը կկանաչապատվի հոկտեմբերին

Երևանի քաղաքապետարանը մարտին հայտարարել էր Սարալանջի համայնքապատկան տարածքները կանաչապատելու մասին: «Քաղաքապետարանն այս գարնանը սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը՝ Մոնումենտի բարձունքից սկսած մինչև Մյասնիկյան պողոտայի հատվածը (Պլանի գլուխ): Նորատունկ ծառերը ոռոգվելու են կաթիլային համակարգով»,- տեղեկացրել էր քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Այսօր, պատասխանելով մեր հարցին, Կարապետյանը նշեց, որ ծառատունկը նախատեսված է հոկտեմբերի 19-ին, իսկ մինչ այդ կլինեն նախապատրաստական աշխատանքներ, այդ թվում՝ կստեղծվի կաթիլային ոռոգման համակարգը, որի համար արդեն հայտարարվել է մրցույթ:

Քաղաքապետի խոսնակը վստահեցնում է, որ ծրագրի իրականացումը չի հետաձգվել: Սարալանջի համապատասխան տարածքները կանաչապատելու մասին իր հայտարարությունից հետո ուսումնասիրվել են գրունտը, թեքությունները, հայտարարվել են ոռոգման համակարգի նախագծման անցկացման մրցույթներ։

armtimes.com