Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ սննդաբան Լիլիթ Բաբասյանը, վերջին շրջանում խորհուրդներ է ներկայացնում՝ ինչպես է հարկավոր ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Օրեր առաջ Լիլիթ Բաբասյանը տարածված միֆեր էր ներկայացրելնիհարելու մասին և հերքել դրանք։ Այս անգամ Բաբասյանն անդարադարձել է մեկ այլ հարցի՝ ինչ ուտել ընթրիքին և ինչքան։
Իր միկրոբլոգում Լիլիթ Բաբասյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում էլ ներկայացրել է իր խորհուրդները։ «Ի՞նչ ուտել ընթրիքին և ինչքա՞ն։ Սիրելիներս, դուք հաճախ ինձ հարցնում եք՝ ի՞նչ ուտել ընթրիքին։ Այսօր խորհուրդս այդ մասին է։
Վերջին անգամ պետք է ուտել ոչ ուշ, քան քնելուց 3-4 ժամ առաջ։ Ուտելիքը մարսվում է 4 ժամվա ընթացքում, այսինքն՝ եթե դուք քնում եք 23։00-ին, ընթրիքը պետք է լինի 19։00-ին։
Սա վերաբերում է բոլորին, ովքեր ուզում են նիհարել և պահպանել լավ կազմվածքը։ Եթե դուք ընթրում եք 17։00-ին, նշանակում է՝ ձեր օրգանիզմը սովածանալու է մինչև առավոտ, և սննդի հաջորդ ընդունումը գնալու է ճարպերի կուտակմանը։
Ընթրիքը պետք է բաղկացած լինի սպիտակուցներից (ձուկ, հավի կրծքամիս, նապաստակի միս, ծովամթերք, ձու)։ Եթե դուք չեք նիհարում, ընթրիքին կարող եք ավելացնել բարդ ածխաջրեր՝ բրինձ, հնդկաձավար։ Եթե երեկոյան մարզումներ ունեք, ընթրիքն առավել ևս չպետք է բաց թողնել։ Ցանկալի է ընթրել մարզումից 1.5 ժամ առաջ։ Իհարկե, պետք է նշել, որ երեկոյան մարզումն առավելություն չունի առավոտյան մարզման հանդեպ»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լիլիթը պատկերված էրամուսնու հետ։ Ջերմ կադրի մեկնաբանություններում նա գրել էր․ «Մեզնից մեծերը միշտ ասում են՝ բոլոր ընտանիքներում էլ լինում են դժվարին պահեր, շրջաններ, երբ ընտրությանդ կասկածանքով ես վերաբերվում։ Իսկապես այդպես է, բայց ես արդեն գիտեմ՝ դա իմ ընտրությունն է, մեծ տարիքում էլ նա է լինելու իմ կողքին, իսկ իդեալներ չեն լինում»: