Էրոտիկ պարի տեսանյութ հրապարակելը հեշտ չէ. Վարդա
Advertisement 1000 x 90

Էրոտիկ պարի տեսանյութ հրապարակելը հեշտ չէ. Վարդա

Հայտնի երգչուհի, դերասանուհի և pole-dance–ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) անհավանական ճկունություն և պլաստիկա է ցուցադրել ուկրաինացի երգչուհի, «Տաք շոկոլադ» («Горячий Шоколад») խմբի նախկին մենակատար Տատյանա Ռեշետնյակի հիթի ուղեկցությամբ։

Ընդ որում` Վարդան իր պարը ներկայացնում է մարմինը կիպ գրկած կոմբինեզենով և բացատրել է` ինչու է նման պուրիտանական հանդերձանք ընտրել։

«Այժմ ձողի վրա պարերի տեսանյութ հրապարակելը հեշտ չէ, կարծես թե Instagram–ը արգելափակում է որոշ տեսանյութեր` դրանք չափից ավելի էրոտիկ համարելով», – խոստովանել է Վարդան։