Հոգեբանի հայացք
Ինձ պարբերաբար հարցնում են, թե ես ինչպես եմ վերաբերվում երեխաների դաստիարակությանը և ես ինչն եմ ճիշտ համարում։ Ես ելնում եմ այն բանից, թե որն է դաստիարակության նպատակը և հիմնական խնդիրը, և այստեղից արդեն ելնում են եղանակներն ու մեթոդները։
- Դաստիարակության նպատակը մարդուն 3 խնդիր լուծել սովորեցնելն է՝ ինչպես կարգավորել սեփական էմոցիաներն ու պահանջմունքներն ինքնուրույն, այլ ոչ թե այլ մարդկանց օգնությամբ:
- Ինչպես քեզ ու քո պահանջմունքներն ինքնուրույն բավարարել, այլ ոչ թե այլ մարդկանց օգնությամբ:
- ինչպես սոցիումում ինքդ քեզ իրացնել ինքնուրույն, այլ ոչ թե այլ մարդկանց օգնությամբ։
Այսքանը։ Մնացած ամեն բան լիրիկա է, որը չի կարող փոխարինել այս 3 խնդիրներին, քանի որ, եթե դուք երեխա եք ունեցել, դուք պատասխանատու եք այն բանի համար, որ նա սովորի այդ 3 խնդիրները լուծել։
Շատ ծնողներ տարված են իրենց երեխաների հետ հավասարության գաղափարով։ Սա երեխաների կյանքի ու հոգեկան աշխարհի համար վտանգավոր գաղափար է, քանի որ իրական հավասարությունը գալիս է սեփական աշխատանքով ձեռք բերած հնարավորությունների հավասարության հետ միասին։ Եվ եթե ձեր երեխան դա չի գիտակցում, նա դատապարտված է շարունակական սոցիալական անհաջողությունների։
Միայն անհավասարության փաստն ունակ է հմտությունների զարգացում մոտիվացնել։ Մինչև այն ժամանակը, քանի դեռ ձեր երեխան համարում է, որ ինքը ձեզ հավասար է, նա ինչ-որ բան անելու անհրաժեշտություն չունի, որ սովորի լուծել այդ բոլոր 3 խնդիրները։
Ծնողները երեխաներին հավասար չեն այնքան ժամանակ, քանի դեռ երեխաներն այս 3 խնդիրներն ինքնուրույն են լուծում։ Եվ նույնիսկ դրանից հետո անհավասարությունը, միևնույն է, պահպանվում է, եթե ծնողները շարունակում են աճել ու զարգանալ, քանի որ իմաստնությունը եթե կա՝ կա, և այդպիսի ծնողների կարծիքը միշտ մեծ կշիռ կունենա, քան ամենախելացի երեխայի կարծիքը։
Մարդու, ով ձեզնից բարձր հնարավորություններ, կարողություններ ու որակավորում ունի, փորձի և իմաստնության նկատմամբ հարգանքի բացակայությունը լպիրշություն է, որն արդյունքում հանդիսանում է այն երեխայի ճանապարհին ծառացած բոլոր խոչընդոտների առաջին պատճառը, ով որոշել է, որ ինքն արդեն հավասար է նրան, ում իրապես հավասար չէ։
Հավասարության գաղափարը երեխաների ուղեղների մեջ պատրանքներ է սերմանում, որ իրենք նույն իրավասություններն ունեն, ինչ ծնողները՝ այդ իրավասությունների համար նույնպիսի հիմքեր չունենալով։ Դա զառանցանք է։
21 տարեկանում երեխան պետք է յուրացնի մի քանի պարզ կանոններ՝
- Նրան ոչ ոք ոչինչ պարտք չէ։
- Կանոնները սահմանում է նա, ով վճարում է։
- Բացառիկությունն ու հանճարեղությունը սեփական անձի կարևորության զարգացման հիմքն են, իրական կյանքում այդ որակները ոչ մի կշիռ չունեն։
- Մարդուն իրական կշիռ տալիս են նրա՝ սոցիալական փոխգործակցություն հաստատելու և սեփական ապրանքներն ու ծառայությունները վաճառելու կարողությունները։ Դրանք կարողություններ են, որոնք իրական արդյունքներ են բերում՝ լիակատար ֆինանսական ու հոգեբանական ազատության ու այլ մարդկանցից անկախության տեսքով։
- Իր համար վճարողի ու իր խնդիրները լուծողի հետ հավասարի պես շփվելու փորձերը հանդգնություն են։ Եթե ուզում ես քո կանոնները սահմանել, վճարիր։
- Որպեսզի այլ մարդիկ հարգեն նրա սահմանները, ճաշակն ու պահանջմունքները, նա պետք է դա վաստակի իր՝ ընդհանուր գործի մեջ ներդրմամբ։ Հեղինակությունը երկնքից չի ընկնում։
- Զարգացումն ամենաարագը տեղի է ունենում այն պայմաններում, որոնք կան հենց հիմա։ Կատարյալ պայմանները հանգեցնում են դեգրադացիայի, այլ ոչ՝ զարգացման, և եթե նա ուզում է արագորեն դառնալ սեփական իրականության հրաշագործը, նա պետք է ընդունի խաղի կանոններն այնպիսին, ինչպիսին դրանք կան հենց հիմա՝ բոլոր սահմանափակումներով ու խնդիրներով։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը