Ինչ արժե ամուսնանալը. ԶԱԳՍ-ից մինչեւ ռեստորան ու մյուս ատրիբուտներ. armdaily.am
Advertisement 1000 x 90

Ինչ արժե ամուսնանալը. ԶԱԳՍ-ից մինչեւ ռեստորան ու մյուս ատրիբուտներ. armdaily.am

ArmDaily.am-ը շարունակում է ներկայացնել, թե ինչ կարժենա հայկական բոլոր ավանդույթներով հարսանիքը Հայաստանում։
Երեկ անդրադարձել էինք  հարսի զգեստին, զարդերին, դիմահարդարմանն ու վարսահարդարմանը։

Հարսանյաց խնջույք                                                                                                       

Եթե զույգերն արդեն որոշել են իրենց կյանքի այդ կարևորագույն օրվա ամսաթիվը, արդեն ժամանակն է սրահն ընտրելու։ Թեև ոչ միշտ է լինում, որ սրահներում նախըտրած օրերն ազատ են լինում։

Հայաստանում մի քանի սրահներ կան, որտեղ կարող է տեղավորվել մոտ 1000 հոգի։ Այդտեղ գները միջին վիճակագրական հարս ու փեսայի համար չեն, եթե իհարկե չեն ուզում վարկի տակ ընկնել ու միասին անցկացրած կյանքն անցկացնեն այդ մեկ օրվա համար վերցրած վարկը փակելով։ Այդտեղ մեկ աթոռի գինը սկսվում է 25-30 հազար դրամից։

Սովորական ռեստորաններում գները տատանվում են 12-14 հազար դրամի սահմաններում՝ կախված ինչ օղի եք ընտրում և քանի տեսակի տաք ուտեստ։

Ամուսնական մատանի 
Այս հարցում ավանդույթները փոխվել են, շատ զույգեր հրաժարվել են «չերվոնե կալցոներից», սակայն եթե ավանդական այդ մատանիներն ընտրենք ապա յուրաքանչյուր մատանին կարժենա 150-200 հազար դրամ՝ կախված քանի գրամանոց է այն։ 1 գրամն արժե 22.500 դրամ։ Ընդ որում՝ փեսայի մատանին ավելի թանկ է, քան հարսինը՝ հաշվի առնելով մատների տարբերությունը։

Նկարահանում                                                                                                 

 Հարսանիքի ամենակարևոր մասերից է նկարահանումը, որի շնորիվ ֆիքսվում ու պահպանվում են միջոցառման լավագույն պահերը։ Ոլորտում միջին հարսանեկան լուսանկարահանումը սկսվում է 200-250 հազար դրամի սահմաններում, որի մեջ ներառված է՝ դռոն, կռան, մեկ կամերա և մեկ լուսանկարիչ։ Իսկ հայտնի կազմակերպություններում գները սկսվում են կես միլիոնից հասնելով 3մլն-ի։ Եթե պետք է նկարահանման համար հատուկ տեղ գնալ, ապա պետք է վճարել նաև այդ տեղի համար՝ մոտ 15 հազար դրամ։

Երաժշտություն 
Եթե ծանոթ երաժիշտներ կամ ոլորտում ծանոթ մարդիկ ունես, կարող ես 250 հազարով լուծել այս հարցը, սակայն հարսանյանց միջին սրահները խոսքերը մեկ են արել ու մեկ գին սահմանել՝ 350-400 հազար դրամ։ Իսկ թանկարժեք սրահներում դրանց գինը հասնում է 1մլն-ի։

Թամադա 
Թամադայի գործը Հայաստանում ծաղկում է, նույնիսկ թամադաների միություն է բացվել։ Առաջին հարցը, երբ զանգում ես թամադային, այն է, թե որ օրն է, որ տեսնեմ՝ այդ օրն ազատ եմ, թե՝ ոչ։ Սեզոնին լավ թամադաները գրեթե ազատ օրեր չեն ունենում։ Հարսանեկան խնջույքը վարելու համար նրանք նախ հետաքրքրվում են, թե միջոցառումը քանի հոգանոց է, որ ռեստորանում է և արդյոք պետք է խաղեր կազմակերպվի։ Ի դեպ, միջին գների մեջ դժվար է գտնել այնպիսի թամադա, որ համ լավ վարի, հետաքրքիր անցկացնի, համ էլ չասմունքի։
Թամադաների ծառայության գինը սկսվում է 100 հազար դրամից, իսկ եթե նա գոնե մեկ անգամ հայտնվել է հայկական հեռուստասերիալներում, ապա նրանց ծառայությունների գինը կրկնապատկվում է, նույնիսկ եռապատկվում՝ կախված քանի սերիալում է նկարահանվել։ Կան նաև խելքից դուրս թվեր «կրակողներ»՝ օրինակ 5մլն դրամ, բայց դե կան մարդիկ, որոնց համար դա շատ չնչին գումար է։

Տորթ 
Շոգ եղանակին հիմնականում առաջարկում են մուլյաժով տորթերը, որը նախ տեսքը չի կորցնում, հետո էլ ՝ չի փչանում։ Իսկական տորթը պահվում է սառնարանում՝ մատուցման ժամանակ նոր հանվում։ Սակայն դա հավելյալ գումար է պահանջում։ Սովորաբար տորթի գինը հաշվում է հյուրերի քանակով՝ 200 անձի համար տորթը կարժենա 200-230 հազար դրամ։

Հարսի պար 
Հայտնի պարուսույցների մոտ հարսի մեկ պարն արժե 80-100 հազար դրամ. Զեղչեր են լինում մի քանի պարերի դեպքում։ Սովորական պարուսույցների մոտ 30-50 հազար դրամ է, իսկ եթե ցանկանում ես, որ քեզ հետ պարուհիներ լինեն ապա յուրաքանչյուրի համար պետք է վճարես 5-10 հազար դրամ։

Հարսի մեքենա 
Ամենամատչելին Mercedes մակնիշի ավտոմեքենաներն են, որը Երևանի տարածքում տրամադրում են 40 հազար դրամի սահմաններում, իսկ եթե ընտրյալիդ պետք է մարզից բերես, ապա պետք է հավելյալ վառելիքի համար վճարես։ Իսկ Bentley մակնիշի ավտոմեքենաների գինը սկսվում է 90 հազար դրամից։

Հարսի փունջ 

Այն տանտանվում է 10-15 հազար դրամի սահմաններում

Եկեղեցի, ԶԱԳՍ                                                                                                   

 Եկեղեցու համար գին ֆիքսված չէ՝ ըստ ցանկության է։ 3000 դրամ վճարում պետք է կատարես որպես լուսավճար։ ԶԱԳՍ-ում գրանցման համար վճարում ես 1200 դրամ, 5000 դրամ էլ նախատեսված է ամուսնության վկայականի թղթապանակի համար, դա ըստ ցանկության է։

Եթե ԶԱԳՍ-ի աշխատակցին հրավիրում ես հարսանյանց սրահ, ապա դա արժե մոտավորապես 40 հազար դրամ։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր