«Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ դերասանուհի, ռեժիսոր Աննա Հարությույանի «Անիկո» ֆիլմի պրեմիերան։ Ժապավենը պատմում է դերասանուհու մանկության մասին, սակայն, ըստ Աննայի, իրենք գեղարվեստական լուծումների միջոցով ֆիլմը փորձել են դարձնել բոլորինը։
Tert.am Life-ը ներկա է եղել պրեմիերային, զրուցել Աննայի հետ և ֆիքսել հետաքրքիր դրվագներն ու հյուրերին։
«Այնպես ենք արել, որ հանդիստատեսը «Անիկոյի» մեջ կաորղանա ինքն իրեն տեսնել, գտնել ինչ-որ դրվագներում։ Պրմեիերային հաջորդած կարծիքներից ելներով կարող եմ ասել, որ մեզ մոտ ստացվեց անել ամենակարևոր բանը՝ մարդկանց մեջ հույզ առաջացնել։ Ես տրամադրվել էի, որ կարող է միանշանակ չընդունվի, սակայն շարունակելու եմ ստեղծագործել։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ՝ մեր խմբի համար մեծ ուրախություն էր։ Սկասնակների համար այդ արձագանքը թե՛ հաճելի է և թե, հատկապես, ամրացնող»,- նշեց դերասանուհին։
Աննայի խոսքով դրական կարծիքները շատ են, որոնք բացի իրենց թիմին ուրախացնելը, նաև ապացուցում են նկարահանող խմբի կարգախոսը․ «Մենք կարգախոս ունեինք, որ միայն գումարո՞վ է հնարավոր լավ ֆիլմ նկարահանել, թե՞ տաղանդն էլ նշանակություն ունի։ Մեր ամբողջ թիմը առանց որևէ միջոց ունենալու կարողացավ կայացնել այդ ֆիլմը»։
Ամբողջությամբ՝ life.tert.am