Ինչու՞ են նախկին ծխողները նորից սկսում ծխել
Advertisement 1000 x 90

Ինչու՞ են նախկին ծխողները նորից սկսում ծխել

Նյու Յորքի քաղաքային համալսարանից և Կոլումբիայի համալսարանից  գիտնականները գտել են հարցի պատասխանը, թե ինչու է նախկին ծխողների մեծ մասը նորից սկսում ծխել:

Մասնագետները վերլուծել են  18 տարեկանից բարձր ավելի քան 67 հազար ամերիկացիների տվյալները: Նրանք բոլորը փորձել են թողնել վնասակար սովորությունը և ծխելուց հրաժարվել են  2005-2016 թվականներին:

Մինչ այդ պարզվել է, որ այդ քայլից հետո նրանք սկսել են մարիխուանա ծխել, չարաշահել ալկոհոլ և տառապել դեպրեսիայից:

Օրինակ, եթե համեմատենք ծխելու և չծխելու ժամանակահատվածները, ապա մասնակիցների շրջանում դեպրեսիայի դեպքերի հաճախականությունը 4.88 տոկոսից հասել է 6.04 տոկոսի, ալկոհոլի չարաշահման դեպքերն ընդամենը մեկ ամսում՝ 17,22-ից  մինչև 22,33 տոկոսի, իսկ տարեկան մարիխուանայի ծխելու դեպքերը՝ 5,35-ից մինչև 10,09 տոկոսի:

Ըստ հետազոտողբերի՝ նման պատկերը մատնանշում է, որ բավականին մեծ է ռիսկը, որ նախկին ծխողը նորից կսկսի ծխել:

Գիտական աշխատանքի արդյունքները ներկայացված են American Journal of Preventive Medicine ամսագրում:

med.news.am