Կարեն Վրթանեսյան. «Տրամաբանական է ենթադրել, որ այն ժամանակ իշխանության հետ գործարք արդեն կար»
Advertisement 1000 x 90

Կարեն Վրթանեսյան. «Տրամաբանական է ենթադրել, որ այն ժամանակ իշխանության հետ գործարք արդեն կար»

Կարեն Վրթանեսյանի հրապարակումը.

«Կառավարությունն այսօր որոշել է պահուստային ֆոնդից 33,68 միլիոն դրամ հատկացնել… ոչ, չգուշակեցիք այս անգամ, խալի լվալու համար չէ, ոչ էլ Ամիրյան փողոցում խորոված անելու համար, այլ Արցախում ՏԻՄ ընտրությունների դիտորդական առաքելություն անցկացնելու համար։

Առաքելությունն անցկացնելը հանձնարարված է Դանիել Իոաննիսյանի դուքյանին և կոռուպցիայի դեմ պայքարող [կոռուպցիայի պահը կարևոր է] «Թրանսփարենսի ինթերնեշնլ» ՀԿ-ին։

Սա տրամաբանական հարցեր է առաջացնում.

Ա. Ինչպե՞ս է կառավարությունը որոշել, որ հենց այդ երկու կազմակերպությունները պիտի ստանան ֆինանսավորում։ Այս հարցով որևէ մրցույթ չի հայտարարվել, ինչքանով որ ես տեղյակ եմ, թեպետ դիտորդական առաքելությունների իրականացման փորձ ունեցող բազմաթիվ կազմակերպություններ կան Հայաստանում։

Քանի որ չկա մրցույթ, ակնհայտ են կոռուպցիոն ռիսկերը, առավել ևս, որ Դանիել Իոաննիսյանը բավականին սերտ կապեր ունի Նիկոլի հետ, ինքն էլ իր հուշերում գրել է, որ անցյալ տարվա ապրիլին հեղափոխական վերխուշկայի հետ մասնակցել է որոշումների կայացմանը։

Բ․ Երկու կազմակերպությունն էլ իրենց ներկայացնում են որպես անկախ, անաչառ, իշխանությանն ամեն քայլին ամենայն զգոնությամբ հետևող և բացթողումների մասին բարձրաձայնող կառույցներ։ Բայց միաժամանակ պետությունից՝ Նիկոլի ըստ էության միանձնյա որոշմամբ, առանձնակի խոշոր գումար են ստանում։ Ինչպե՞ս են այդ կազմակերպությունները մնալու անկախ, եթե արտոնյալ ֆինանսավորում են ստացել իշխանությունից։

Ի դեպ, Իոաննիսյանի կազմակերպությունը դեռ շաբաթներ առաջ էր հայտարարել, որ Ստեփանակերտում մասնաճյուղ է բացում։ Տրամաբանական է ենթադրել, որ այն ժամանակ իշխանության հետ գործարք արդեն կար։

Հիմա այս ամենի քաղաքական ասպեկտների մասին։

1. Նիկոլն ամեն գնով ուզում է հնարավորինս շատ լծակներ կենտրոնացնել իր ձեռքում՝ Արցախում ներքաղաքական գործընթացները վերահսկելու և իր համար ցանկալի ուղղությամբ դրանք տանելու։ Ըստ այդմ էլ գործի է դնում «հավատարիմ սորոսականներին» և պետբյուջեի հաշվին առատորեն վարձատրում է իրենց։

2. Եթե Նիկոլն իսկապես մտածեր ոչ թե անձնական իշխանության ամրապնդման, այլ հայկական պետականության շահերի մասին, ապա ջանքերը կկենտրոնացրեր ոչ թե իր հետ սերտորեն փոխկապակցված ՀԿ-ականներին պետբյուջեի հաշվին Արցախ դեսանտավորելու, այլ միջազգային հնարավորինս շատ դիտորդներ Արցախ բերելու վրա, ինչը հաստատ կամրապնդեր Հայաստանի (ներառյալ Արցախի) դիրքերը բանակցություններում և ընդհանրապես միջազգային ասպարեզում։

Հ․Գ․ Անցյալ տարի հուլիսին Իոաննիսյանը Կարպիս Փաշոյանի հետ Ռազմինֆոյի և անձամբ իմ դեմ քարոզարշավ էին սկսել՝ թաքնվելով անանուն մի էջի հետևում (ու բռնվելով, որ առերևույթ իրենցից մեկն է այդ էջի ադմինը)։ Չեմ զարմանա, որ այս գրառումիցս հետո նորից փորձեն նույն հոտած թեմաները շրջանառել: Սա զուտ ի գիտություն…»:



Նման նյութեր