Երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Աննան պատկերված է գեղեցիկ ծաղիկների ֆոնին։ Հմայիչ դերասանուհին մոխրագույն շրջազգեստ է կրում, որը համադրել է սպիտակ բլուզի հետ։ Կերպարն ամբողջացնում են ամառային կոշիկները, գեղեցիկ սանրվածքն ու նուրբ դիմահարդարումը։ «Մարդուն երջանկացնում է երեք բան՝ սերը, հետաքրքիր աշխատանքն ու ճանապարհորդելու հնարավորությունը»,- մեկնաբանությունների հատվածում ռուսերենով գրել է Աննան։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել նրան, նրանցից մեկը նշել է. «Իսկական Բարբի»։