Բազմաթիվ հոդվածներ կան այն մասին, թե որքան օգտակար են համբույրները առողջության համար։ Համբուրվելիս բարձրանում է տրամադրությունը, թոքերն են մարզվում, իմունիտետն է ամրապնդվում։ Սակայն քիչ չեն նաև համբույրների վտանգները։
Մասնագետները նշում են, որ կան բազմաթիվ հիվանդություններ, որոնք կարող են փոխանցվել համբույրի միջոցով։ Նշենք, սակայն, որ դրանց մեծամասնությունը փոխանցվում են, եթե բերանի խոռոչում առկա են վերքեր, լնդերն են արյունահոսում և այլն։
Որոնք են այդ հիվանդությունները՝
Ստոմատիտ և բերանի խոռոչի այլ հիվանդություններ
Գրիպ, անգինա
Տուբերկուլոզ
Հերպես
Հեպատիտ
Խլամիդիոզ, գոնորեա, սիֆիլիս
Ստամոքսի խոց
Մոնոնուկլեոզ
Բացի այդ, համբույրի միջոցով կարելի է «ուտել» բոլոր այն քիմիական նյութերը, որոնք առկա են շրթներկի մեջ։